Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են 1000 դոլար գողացած կնոջը (տեսանյութ)
ՏեսանյութերՀոկտեմբերի 28-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ մոտ մեկ ժամ առաջ Տիգրան Մեծի փողոցում գտնվող խանութում պայուսակից գողացել են հազար դոլար:
Հաղորդումը ստանալուն պես քրեական հետախույզները գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին: Արդյունքում` տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Աշտարակի Արցախի թաղամասում բնակվող 43-ամյա մի կին:
Նույն օրն իր տնից նա բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին:
Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերված է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ