Փոխգնդապետին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվողի փաստաբանը՝ Վայոց Ձորի մարզպետ. Irakanum.am
Քաղաքական
Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության հավանությանն է ներկայացրել Արարատ Գրիգորյանին Վայոց ձորի մարզպետ նշանակելու մասին հարցը։ Արարատ Գրիգորյանը մարզպետի պաշտոնում փոխարինելու է հրաժարական ներկայացրած Տրդատ Սարգսյանին։ Վերջինս, հիշեցնենք հրաժարական էր ներկայացրել
Փաստը, որ Արարատ Գրիգորյանը նշանակվելու է Վայոց Ձորի մարզպետ առաջացրել է մարզի բնակիչներից շատերի վրդովմունքը։
Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Արարատ Գրիգորյանը հանդիսանում է փոխգնդապետին ծեծի ենթարկելու մեղադրանքով կալանավորված արդեն նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի փաստաբանը։
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծանր մարմնական վնասվածքներ ստացել էր Եղեգնաձորի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Ըստ քննչական կոմիտեի, 28-ամյա երիտասարդը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն