Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում
Արտակարգ Պատահար
«911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ՝ «Քոլագիր» կոչվող հանդամասում, այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Չինարիի հենակետից մեկական մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 25 փրկարար ծառայող և 49 զինծառայող:
Այրվում են մոտ 8 հա անտառամիջյան չոր տերևներ, փայտի մնացորդներ և մացառուտ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն