Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում Արգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչը Խաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետ Եվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվել Ռուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչ Ղրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ Պուտին Ամերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվել Հարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում են Հոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումը Ռուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդ Բանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունը Ռուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ Reuters 

ՀՀ-ում գիշերօթիկի կամ մանկատան սան ասել՝ նշանակում է մարդու նկատմամբ կարդալ դատավճիռ․ Փաշինյան (տեսանյութ)

Տեսանյութեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարության ընդունած որոշմանը, որով նախատեսվում է մի շարք գիշերօթիկ հաստատությունների լուծարում: Որոշմամբ նախատեսվում է հաստատություններին տրամադրվող ֆինանսական միջոցներն ուղղել այլընտրանքային բարորակ ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություններին և երեխաների համար ապահովել բարձրակարգ ծառայություններ:

«Նախորդ նիստում էլ այս թեմայով խոսակցություն եղավ և շատ կարևոր է արձանագրել, որ այստեղ ոչ միայն ծառայության մատուցման ձևն է փոխվում, այլև բովանդակությունը: Եվ այս բարեփոխումները, որ մենք անում ենք, ուղղված են ընդդեմ հուսահատության, որովհետև Հայաստանի Հանրապետությունում գիշերօթիկի սան, մանկատան սան ասել նշանակում է մարդու նկատմամբ կարդալ դատավճիռ, որ ինքն ամբողջ կյանքի ընթացքում լինելու է հանրային կյանքից և, ընդհանրապես, հաջողության լուսանցքից դուրս: Եվ այս իրավիճակի հետ մենք, իհարկե, չենք պատրաստվում համակերպվել, որովհետև եթե մենք, օրինակ, նայենք, թե Հայաստանի Հանրապետությունում գիշերօթիկ հաստատությունների քանի սան է ընդունվել բուհ, մանկատների քանի սան է ընդունվել բուհ, հետագայում քանի հոգի են շատ թե քիչ նորմալ կարիերա արել, մասնագիտություն ձեռք բերել, իրենց բարեկեցությունն ապահովել, մենք խայտառակ մի պատկերի առաջ կկանգնենք, փոխարենը՝ եթե նայենք գիշերօթիկի աշխատողների, տնօրենների ընտանիքների բարեկեցությունը ոնց է դասավորվել, այդտեղ էլ կարող ենք շատ հետաքրքիր հետևություններ անել»,-  ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դրա համար կառավարությունը հետևողական և կամային որոշմամբ այս բարեփոխումը տանելու ենք առաջ, որի նպատակը պետք է լինի մեկը՝ գիշերօթիկ հաստատությունների, մանկատների և այդ կարգի այլ հաստատությունների երեխաների մրցունակությունը կյանքում մեծացնել բոլոր առումներով, սեփական ուժերի նկատմամբ նրանց վստահությունը մեծացնել, նրանց օժտել գիտելիքներով, հմտություններով, որպեսզի նրանք ոչ թե ամբողջ կյանքում՝ վայ, ես մանկատան սան եմ, դրոշմը իրենց վրա կրեն և դա դարձնեք իրենց հիմնական բրենդը կյանքում, որ իրենց նկատմամբ որոշակի վերաբերմունք կա, այլ իրենք իրենց սեփական աշխատանքով, տաղանդի զարգացմամբ կարողանան իրենց սեփական բարեկեցությունն ապահովել:

«Եվ այս առումով շատ կարևոր է, որ մենք սրանով լուծում ենք պետական միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացման խնդիրը: Հաջորդ խնդիրը կա, որ մենք ամեն ինչ անում ենք, որ երեխաներին վերադարձնենք ընտանիք: Սա շատ կարևոր հարց է, և երբ որ Հայաստանում շատերն ընտանիքը որպես արժեք իբր օգտագործում են որպես իրենց գործունեությունների պատնեշ, ընտանիքն այսպիսի գործողություններով են արժևորում: Իհարկե, կա նաև մտահոգություն, որը լեգիտիմ է, որ մենք արդյո՞ք բոլորն այդ հնարավոր շահառու ընտանիքներն են, որոնք ի վիճակի են այդ երեխաներին ընդունել և մեր նոր քաղաքականության շրջանակներում ապահովել պայմաններ: Այ սրա համար է, որ մենք ասում ենք, որ ընտանիքում բռնության ինստիտուտը կանխարգելման և քննության ինստիտուտը պետք է շատ լուրջ աշխատի և ՀՀ-ում զարգանա: Մենք նախ այս ընտանիքներին պետք է աջակցենք, որպեսզի այո՛, նրանք այդ չափանիշներին համապատասխանեն: Այսինքն, երեխաների միմյանց համար որոշակի նորմալ տանելի, ընդունելի պայմաններ ստեղծենք, բայց այն պարագայում դա տեղի չի ունենում, պետությունը պետք է միջամտի և այն տրամաբանությունը, որ իմ ընտանիքի անդամն է ինչ ուզում անում եմ, ուզում եմ ծեծում եմ, չեմ ուզում՝ չեմ ծեծում, այս մոտեցմանը մենք հստակ ասում ենք ո՛չ, որովհետև ասում ենք՝այդ ընտանիքի անդամը ՀՀ քաղաքացի է և որևէ մեկը, այդ թվում ընտանիքի անդամը, իրավունք չունի բռնանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների վրա»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ կառավարությունն այս ճանապարհով պետք է հետևողական, հստակ գնա: «Այս ինստիտուցիոնալ լուծումները, քաղաքականությունը կամային որոշումներով, իհարկե նաև հանրության հետ շատ լուրջ, խորը, մանրամասն վերլուծություններ անելով տանելու ենք առաջ՝ թույլ չտալով, որ ՀՀ կոռուպցիոն համակարգի մնացորդները չփորձեն Հայաստանը պահել հետադիմության և տգիտության կամ հետ քաշել, կամ տանել մտցնել տգիտության փակուղի: Սա շատ հստակ ենք ասում և մեր վարած քաղաքականությունը,  այս առումով լինելու է սկզբունքային, ընդ որում, ես խոսում եմ բոլոր մակարդակներում: Այդպիսի ուժեր այսօր կան նաև կառավարության մեջ, և մենք պետք է հատ-հատ հետևողական արմատախիլ անենք տգիտության քարոզով զբաղվող բոլոր մարդկանց պետական կառավարման համակարգից, հատ-հատ, հետևողականորեն, մինչև մանրուքը, ընդհուպ պինցետով, որ այդ բացիլի ոչ մի մոլեկուլ չմնա: Եվ հաջորդ հարցն է ծագում, իսկ արդյո՞ք այս ամենը երաշխավորում է, որ փոփոխությունները բերելու են հսկայական արդյունքների: Ոչ, երաշխիք չկա, բայց ինչպես ասած է, վատթարագույն փոփոխությունն ավելի լավ է, քան անհուսալի ներկան: Առնվազն սա արձանագրում է, որ մենք հուսահատության չենք համակերպվելու, որովհետև այդ երեխաները ՀՀ-ի քաղաքացիներ են և Հայաստանի Հանրապետությունը պետք է ամեն ինչ անի այդ երեխաներին հետագա կյանքին պատրաստելու համար, ընդ որում, դա պետք է լինի ոչ թե յոլա գնացողի, խեղճացածի, ձեռք պարզածի, մուրացիկի կյանք, դա պետք է լինի արժանապատիվ աշխատանքով սեփական բարեկեցությունն ապահովող քաղաքացու կյանք: Եվ մենք այստեղ շատ հետևողականորեն պետք է գնանք առաջ»,-ասաց վարչապետը:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան և Թբիլիսին առաջին բանակցություններն են նախատեսել ՄինսկումՍքոթ Ռիտերը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ղրիմի կամրջի հարձակմանը մասնակցելու մեջԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցիցՄասկը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Starshield-ի հարցովԱրքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքումԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդիրը ցանկանում է լուծել առանց պատերազմիԱրգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհովԵվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվելՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէրՄոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրելԱմերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտումՍան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունըԱրհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգըԿիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարելՄիասնական ժամերգություն կանցկացվի Օշականում
Ամենադիտված