Արցախի ԱԺ-ն մերժել է Սամվել Բաբայանի կողմից առաջարկված՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը
Արցախ
Արցախի ԱԺ նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ազգային ժողովը 4 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը»:
Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Սամվել Բաբայանը նախաձեռնել էր ստորագրահավաք, եւ արդյունքում մոտ 20 հազար ստորագրություն է հավաքվել, որ սահմանադրական փոփոխություններ իրականացվեն, եւ հանվի նախագահի թեկնածուի համար պահանջվող մշտական բնակության ցենզը, որը հնարավորություն կտա Սամվել Բաբայանին նախագահի թեկնածու առաջադրվել։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)