«Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները «Հրապարակ». Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ» «Իրավունք». Սյունեցի պատգամավորները տեղները չեն գտնում «Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում Պլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերում 

Արցախի ԱԺ-ն քննարկել է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

Քաղաքական

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 31-ի նիստում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը խորհրդարանի անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից հոկտեմբերի 29-ին ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հեղինակներին, կողմ քվեարկած կոնգրեսականներին, հայկական կազմակերպություններին, և շնորհավորելով բոլորին՝ նշել է. «Մենք կարող ենք արձանագրել, որ պատմական հաջողություն ունենք և, որ պակաս կարևոր չէ, այդ հաջողությունը գրանցվել է թիմային ու տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ»:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, օրակարգում ընդգրկված հարցերից առաջինը քննարկվել է «Վերածնունդ» խմբակցության կողմից կառավարությանն ուղարկված հարցապնդումը: Գործադիր իշխանության կողմից պատասխանը ներկայացրել է ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը:

Այնուհետև խորհրդարանը քննարկել և երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Հանրագրերի մասին» ԱՀ օրենքը կից փաթեթով:

Հաջորդ օրենսդրական նախագիծը վերաբերում էր «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և դրան կից՝ «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Ներկայացնելով նախագծերը՝ ԱՀ Ֆինանսների նախարարը նշել է, որ առաջարկվում է գործող օրենսդրության նորմերին համապատասխան՝ սահմանել արտոնություն Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմին սեփականության իրավունքով պատկանող՝ հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերի ու շինությունների համար հաշվարկվող գույքահարկից և դրանց սպասարկման ու օգտագործման  համար անհրաժեշտ հողամասերի հողի հարկից, ինչպես նաև ազատել մինչև 2019թ.-ի հունվարի 1-ը հաշվարկված գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից: Քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթն ընդունվել է:

Չնայած պետական-իրավական մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությանը, խորհրդարանը որոշել է նստաշրջանի օրակարգ մտցնել նաև քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ ներկայացված «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որը խորհրդարանին ներկայացրել է նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Պողոսյանը:

Սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվել է փոփոխություն կատարել ԱՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում՝ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու և Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավունք տալով նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, իսկ մշտական բնակության ընտրական ցենզը նվազեցնել՝ նախագահի թեկնածուի համար 10 տարին դարձնելով 3, իսկ պատգամավորի թեկնածուի համար 5 տարվա փոխարեն սահմանելով 3 տարի:

Հարակից զեկուցումներով հանդես են եկել խորհրդարանի գլխադասային հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը, իսկ կառավարության տեսակետը ներկայացրել է Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Զեկուցողներին հարցեր են առաջադրել մեկ տասնյակից ավելի պատգամավորներ:

Տեղի ունեցած մտքերի փոխանակությանը հանդես են եկել պատգամավորներ Ռուսլան Իսրայելյանը, Ռոբերտ Ղահրամանյանը, Գեղամ Ստեփանյանը, Դավիթ Իշխանյանը, Գագիկ Բաղունցը, Էդուարդ Աղաբեկյանը, Վարդգես Բաղրյանը, Արպատ Ավանեսյանը:  ԱՀ «ԱԺ Կանոնակարգ օրենքով» սահմանված կարգով ելույթի հնարավորություն է տրվել նաև հրավիրված Ռաֆիկ Մարտիրոսյանին:

ԱԺ խմբակցությունների կողմից հարցի վերաբերյալ դիրքորոշումներ են ներկայացրել «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը, «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը և «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը: Արտահերթ ելույթի իրավունքով հանդես է եկել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

4 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը մերժվել է:

Նիստի ավարտին պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել Ռամելա Դադայանը և Գագիկ Բաղունցը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները«Հրապարակ». Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ» «Իրավունք». Սյունեցի պատգամավորները տեղները չեն գտնում«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետո
Ամենադիտված