Արարատի մարզում բեռնատար գնացքը հարվածել է կնոջ, ով տեղում մահացել է
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 31-ին ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Նորաբաց ավտոճանապարհի P կետի 2867 կմ-ին կնոջ դի կա և ըստ նախնական տեղեկությունների՝ նա ընկել է բեռնատար գնացքի տակ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի օպերատիվ խմբերը, Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները:
Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում՝ գնացքի գծերից մոտ 1 մետր հեռավորության վրա, հայտնաբերել են ինքնությունը դեռևս չպարզված միջին տարիքի կնոջ դի։
Պարզվել է, որ բեռնատար գնացքի մեքենավարը եղել է Դ. Նաջարյանը, ով Մասիսի ոստիկանների ուղեկցությամբ հրավիրվել է ոստիկանության Մասիսի բաժին։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն