Ամերիկացի միլիոնատիրոջ որդու դին հայտնաբերվել է մեքենայի բեռնախցիկում (լուսանկարներ)
Այլ
Իրաքյան պատերազմի վետերան, 34-ամյա Ադրիան Բոնարի դին հայտնաբերվել է ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ԱՄՆ Անահայմ քաղաքից ոչ հեռու: Ճանապարհի եզրին լքված «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է դին՝ փաթաթված կտորի մեջ, կապկպված կպչուն ժապավենով, գրում է Mirror-ը:
Հետագայում պարզվել է, որ մեքենան գրանցված է եղել Սան Դիեոգոյում ապրող կնոջ անունով: Համաձայն իրավապահների հայտարարության՝ Բոները հաճախ է այցելել հյուրանոցներ այդ քաղաքում:
Ադրիանը միլիոնատեր Բրայան Բոնարի որդին է, ով Շոտլանդիայից տեղափոխվել է ԱՄՆ և զբաղվում է ռեստորանային բիզնեսով: Նա ամուսնացած էր, ուներ երեխաներ:
Տղամարդու ընտանիքի անդամներն ու ընկերները հայտնում են, որ նա շատ բարի է եղել և գաղափար անգամ չունեն, թե ով կարող է կանգնած լինել այդ սպանության հետևում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)