Ատամնաբույժը հեռացրել է աշխարհում ամենաերկար ատամը
Այլ
Գերմանիայի Օֆենբախ քաղաքից ստոմատոլոգը հեռացրել Է պացիենտի՝ 3,7 սանտիմետր երկարությամբ ատամը եւ սահմանել համաշխարհային ռեկորդ: Այդ մասին հաղորդել Է Deutsche Welle տեղեկատվական պորտալը:
Հոկտեմբերի 29-ին ատամնաբույժ Մաքս Լուկասին են հանձնել Գինեսի ռեկորդների գրքի հավաստագիրը պատմության մեջ մարդու ամենաերկար ատամի հեռացման համար: 2018 թվականին Մայնց քաղաքի բնակիչը դիմել Է հիվանդանոց՝ ատամի սուր ցավի գանգատով: Լուկասը զննել Է հիվանդին եւ նրա մոտ անոմալ երկար ատամ Է հայտնաբերել, որը սոսկ քառորդ մասով Է երեւում լնդից: Ստոմատոլոգը մեկ տարի Է ծախսել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքման եւ ատամի ստուգման համար, որպեսզի գրանցի Գինեսի ռեկորդը: Լուկասն ընդգծել Է, որ իր աշխատասենյակում հատուկ տեղ կհատկացնի հավաստագրի համար: «Այդ ռեկորդի մասին կիմանան ամբողջ աշխարհի ատամնաբույժները»,- նշել Է բժիշկը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն