«Դուք եք ինձ ուժ տվողը». Սարգիս Ստեփանյանը դարձել է աշխարհի քառակի չեմպիոն
Հասարակություն
Ռումինիայում հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ, ՀՀ ԶՈՒ մայոր Սարգիս Ստեփանյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ դառնալով աշխարհի արդեն քառակի չեմպիոն: Նա նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն է:
Սարգիս Ստեփանյանը գրառում է կատարել Ֆեյսբուքում և շնորհակալություն հայտնել բարի խոսքերի համար.
«Սիրելի՛ ընկերներ, սիրով ուզում եմ տեղեկացնել, որ ավարտվեց Ռումինիայի Կոնստանտա քաղաքում կայացած բազկամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ ես զբաղեցրի առաջին հորիզոնականը։ Շնորհակալ եմ ձեզ` բարի խոսքեր ու դրական լիցքեր փոխանցելու համար։ Դուք եք ինձ ուժ տվողը։ Կհանդիպենք շուտով` մեր սիրելի հայրենիքում։ Սիրում եմ բոլորիդ»,- գրել է Սարգիսը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն