Թրամփը տեղափոխվում է Ֆլորիդա․ դժգոհ է Նյու Յորքի իշխանություններից
ԱՄՆ
ԱՄՆ նախագահը փոխել է իր հարկային գրանցման վայրը. Նյու Յորքից տեղափոխվել է Ֆլորիդա։ Այս մասին ինքը՝ Դոնալդ Թրամփն է գրել իր թվիթերյան էջում և բացատրել այդ տեղափոխությունը իր հանդեպ վատ վերաբերմունքով։ «Չնայած նրան, որ ես միլիոնավոր դոլարներ եմ վճարում որպես նահանգային, քաղաքային և տեղական հարկ, բայց շատ վատ վերաբերմունքի եմ արժանանում և՛ քաղաքի, և՛ նահանգի քաղաքական իշխանությունների կողմից։ Ավելի վատ վերաբերմունքի քչերն են արժանանում», – գրել է Թրամփը։Նա պնդել է, որ շարունակելու է աշխատել Սպիտակ տանը և հուսով է, որ դա կշարունակվի ևս 5 տարի, բայց իր ընտանիքը մշտական բնակության է տեղափոխվելու Ֆլորիդա, որտեղ միլիարդատեր նախագահը սեփական առանձնատուն ունի։
....New York, and always will, but unfortunately, despite the fact that I pay millions of dollars in city, state and local taxes each year, I have been treated very badly by the political leaders of both the city and state. Few have been treated worse. I hated having to make....
— Donald J. Trump (@realDonaldTrump) 1 ноября 2019 г.


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)