Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում Արգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչը Խաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետ Եվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվել Ռուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչ Ղրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ Պուտին Ամերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվել Հարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում են Հոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումը Ռուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդ Բանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունը Ռուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ Reuters 

«3 տարին հերիք էր, որ նվիրեցի պետությանը»․ «Սևան» ազգային պարկի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է գրել

Քաղաքական

«Երկար ժամանակ է` գրել եմ դիմումը, բայց դեռ ընթացք չկա»,-այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը՝ անդրադառնալով աշխատանքից ազատման դիմումին, որը, սակայն, դեռ չի մակագրվել։ 

Նա նշեց, որ 14 տարի է աշխատում է «Սևան» ազգային պարկում․ զբաղեցնելով ամենացածր պաշտոնները՝ հասել է ամենաբարձր պաշտոնի և արդեն ժամանակն է զբաղվել այլ աշխատանքով․ «3 տարի տնօրեն եմ, դրանից առաջ 2 տարի էլ տնօրենի պաշտոնակատար եմ եղել։ Հերիք չէ՞, հո ես ամբողջ կյանքս այդտեղ չեմ մնալու։ Ես ցանկանում եմ տեղափոխվել միջազգային բիզնես ոլորտ, գիտաարտադրական ոլորտ։ Այն ինձ հոգեհարազատ ոլորտ է եղել նաև մինչև տնօրեն դառնալը։ Բազմիցս դիմում եմ գրել, բայց չի մակագրվել, այս անգամ ավելի լուրջ եմ տրամադրված։ Չգիտեմ՝ ի՞նչ պայման պետք է առաջարկեն, որ համաձայնվեմ շարունակել մնալ։ Տնօրեն եղած ժամանակ այլ աշխատանքով զբաղվելու իրավունք չունեմ և այսպես էլ շարունակել չեմ կարող։ Բոլորին հայտնի է, որ այն, ինչ պատկանում է պետությանը կամ հիմնարկին, ինձ երբևէ չի հետաքրքրել։ Երկրում իրավիճակ է փոխվել, չես կարող և՛ տնօրենի պաշտոն զբաղեցնել, և՛ բիզնեսով զբաղվել։ Կարծում եմ՝ 3 տարին հերիք էր, որ նվիրեցի պետությանը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ «Սևան» ազգային պարկի աշխատանքն իր սիրելի գործն է, նախարարի, կառավարության թիմի հետ հոյակապ հարաբերություններ ունի և կշարունակի նրանց կողքին լինել։ 

Նա բացառեց կարծիքը, թե իր ազատման դիմումը կարող է կապ ունենալ Սևանա լճի խնդիրների հետ, քանի որ Սևանի խնդիրներն, ըստ նրա, 20 տարի է որևէ փոփոխություն չեն կրում․ «Ես հասկացել եմ, որ դեռ 10 տարի էլ պաշտոնավարեմ՝ որևէ փոփոխություն չի լինելու։ Սևանը մեծ գումարներ է ուզում էկոլոգիական խնդիրները լուծելու համար։ Սակայն, եթե այս պահին աղտոտումներն անգամ Սևանից վերացվեն, դեռ մի 150 տարի անհրաժեշտ է, որ խելքի գա, դառնա այն լիճը, որն ունեցել ենք մինչև ապականելը»,- նշեց «Սևան» ազգային պարկի տնօրենը։ 

Հիշեցնենք, որ Վահե Գուլանյանը «Սևան» ազգային պարկի այն տնօրենն է, որը 2018թ․ ամռանը Սևանա լճի աղտոտման հետ կապված աղմուկից հետո՝ մարդկանց խուճապից հանելու և սեփական փորձով ապացուցելու համար, որ ջուրն անվտանգ է, հրապարակավ խմել էր լճի ջրից։ Այս տարի ևս՝ Սևանա լճում առաջացած ջրիմուռների աղմուկից հետո էլ նա այդպիսի պատրաստակամություն էր հայտնել։ 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան և Թբիլիսին առաջին բանակցություններն են նախատեսել ՄինսկումՍքոթ Ռիտերը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ղրիմի կամրջի հարձակմանը մասնակցելու մեջԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցիցՄասկը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Starshield-ի հարցովԱրքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքումԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդիրը ցանկանում է լուծել առանց պատերազմիԱրգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհովԵվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվելՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէրՄոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրելԱմերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտումՍան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունըԱրհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգըԿիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարելՄիասնական ժամերգություն կանցկացվի Օշականում
Ամենադիտված