Օրակարգում նման հարց չկա. Վլադիմիր Վարդանյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին
Քաղաքական
ԱԺ-ի օրակարգում «Ստամբուլյան կոնվենցիա»-ի հարց չկա։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով եվրոպացի գործընկերների հետ «Ստամբուլյան կոնվենցիա»-ին նվիրված փակ քննարկմանը:
Նա նշեց, որ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկել են աշխատանքային հարցեր․ «Զուտ աշխատանքային հարցեր ենք քննարկել, որոնք կապված են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի համագործակցության, կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության արգելման վերաբերյալ կոնվենցիայի հետ կապված որոշ հարցերի մասին»,- ասաց նա։
Նա նշեց, որ Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես շրջանառության մեջ դրված չէ և պետք է անցնի որոշակի գործընթաց․ «Պետք է հստակ մի բան հասկանանք՝ Հայաստանը ԵԽ անդամ է, պետք է ընթանանք այդ ճանապարհով, խոսքը չի գնում որևէ գործընթացի մասին, խոսքը գնում է պարզապես քննարկումների մասին: Ես զարմանում եմ, որ «Ստամբուլյան կոնվենցիա»-ն այս աստիճանի արձագանք ստացավ, շատ այլ կոնվենցիաներ կան, որոնք վավերացվել են մեր երկրի կողմից, որոնք ավելի մեծ նշանակություն կարող են ունենալ»,- նշեց Վարդանյանը՝ ընդգծելով, որ հարցի վերաբերյալ գաղտնի դիվանագիտություն չեն վարում:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ի փակ նիստում տեղի ունեցավ «Ստամբուլյան կոնվենցիա»-ին նվիրված քննարկում որին մասնակցում էին Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Վերոնիկա Բելկովան և Գրևիոյի նախագահ Մարսելին Նաուդին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն