Էրիկ Վարդանյանը որակազրկվել է 6 ամսով
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն ազգային թիմի և «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանին որակազրկեց 6 ամսով:
Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Կարգապահական կոմիտեն որոշում է ընդունել ֆուտբոլիստին որակազրկել մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տուգանել 600 հազար դրամով:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրում կայացած «Արարատ»-«Փյունիկ» խաղում Էրիկ Վարդանյանը մրցավարին ուսով հարվածելու համար կարմիր քարտ էր ստացել, որից հետո մարզադաշտը լքելիս միջնամատ էր ցույց տվել երկրպագուներին:
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն իր ֆուտբոլիստի նման պահվածքի վերաբերյալ դեռևս ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն