ՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ) Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ) Սի Ծինփինը ժամանում է Սպիտակ տուն Ռուսաստանի երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում Ռուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ում սկանդալների օր․ արգենտինացի պատգամավորի կոկաինի աղմուկը, Շարաայի Instagram-ն ու հեռացումները Բագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին CSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը հայրենիք 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար․ ինչու՞ են վերանորոգելու մարզադաշտը Երևանցիները ահազանգում են՝ ծորակներից պղտոր ջուր է հոսում․ ինչ է ասում «Վեոլիա Ջուրը» 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտեց իր աշխատանքները

Հասարակություն

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով:

Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Ժողովի նիստերն ատենապետեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Ժողովի առաջին օրը Գերագույն հոգևոր խորհրդին 2020 թվականի նոյեմբերի 1-8-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվելիք Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպման ընթացքի մասին զեկույց ներկայացրեց ԱԵԺ կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Տեղեկացվեց ԱԵԺ պատգամավորների ընտրության, Նվիրապետական Աթոռներից, թեմերից և հայրապետական պատվիրակություններից անհրաժեշտ տվյալների հավաքագրման և ժողովի օրակարգային հարցերի նախապատրաստման շուրջ կազմակերպիչ հանձնախմբի կատարած աշխատանքը: Նշվեց, որ ժողովի օրակարգի նյութերի նախապատրաստման համար ստեղծված յոթը հանձնախմբերն այս շրջանում կանոնավոր գործել են և կատարել իրենց առաջադրանքները:

Ժողովին ներկա Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության պատրիարքական տեղապահ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ԳՀԽ անդամներին տեղեկություններ փոխանցեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության հետ առնչված հարցերի և Հայոց Պատրիարքի ընտրության գործընթացի շուրջ:

Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, լսելով ներկայացված հանգամանալի զեկույցը, մաղթեցին, որ ընտրությունների գործընթացը խաղաղ ու համերաշխ մթնոլորտում ավարտին հասցվի և Նվիրապետական Աթոռը շարունակի իր կարևոր և լիարժեք ծառայությունը բերել հայ ժողովրդին:

«Հայ Եկեղեցին 21-րդ դարում. ներկան և ապագան» խորագրի ներքո անցկացվելիք Ազգային-եկեղեցական ժողովի օրակարգի կանոնադրական նյութերի նախապատրաստման ընթացքի մասին զեկուցեց Կանոնադրությունների մշակման հանձնախմբի ատենապետ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

Ժողովի երկրորդ և երրորդ օրը Գերագույն հոգևոր խորհրդի անդամները լսեցին ԱԵԺ օրակարգային նյութերի նախապատրաստման նպատակով ստեղծված յոթը հանձնախմբերի զեկույցները: Կատարված աշխատանքների մասին տեղեկություններ փոխանցեցին Թեմական և ծխական կյանքի կազմակերպման հանձնախմբի համաատենապետ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելության հանձնախմբի ատենապետ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և ազգային ինքնության պահպանության գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու առաքելության հանձնախմբի ատենապետ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Քրիստոնեական արժեհամակարգին նետված մարտահրավերների հանձնախմբի ատենապետ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Հոգևորականաց պատրաստության հանձնախմբի ատենապետ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսատնտեսական վիճակի բարելավման հանձնախմբի ատենապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Սոցիալական ծառայության հանձնախմբի ատենադպիր Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Գերագույն հոգևոր խորհուրդը, քննարկելով  տրված հաղորդումները և իր դիտարկումները հանձնելով հանձնախմբերի ուշադրությանը, գնահատանք հայտնեց կատարված լայնածավալ աշխատանքի համար` թելադրելով հետևողական կերպով շարունակել անհրաժեշտ փաստաթղթերի մշակումը:

Ժողովի ընթացքում Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման աշխատանքների  ընթացքի մասին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, անհրաժեշտ լուսաբանություններ տրվեցին նաև Ճարտարապետաշինարարական բաժնի տնօրեն Արա Վարդանյանի կողմից: Անդրադարձ կատարվեց նաև որմնանկարների ուսումնասիրման և վերականգնման խնդրին և տաճարի հնագիտական շերտերի հետազոտման ու պատշաճ ցուցադրման կարևորությանը:

Ժողովականները գոհունակությամբ ողջունեցին համայն հայության Սրբություն սրբոցի պահպանությանն ու բարեզարդմանն ուղղված աշխատանքները:

Մայր Տաճարի հիմնանորոգման համար անհրաժեշտ միջոցների հանգանակության ընթացքի մասին ժողովականներին տեղեկություններ փոխանցեց հանձնախմբի ատենապետ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Սրբազանը ներկայացրեց հանգանակության կազմակերպման և կատարվող աշխատանքների իրազեկման նպատակով տարբեր թեմեր կատարած իր այցելությունների արդյունքները, ինչպես նաև ծանուցեց պատվո հանձնախմբի ձևավորման և հանգանակության կազմակերպման աշխատանքային հանձնախմբի ընթացիկ գործունեության մասին: Տեղեկացվեց նաև, որ առաջիկայում հանգանակության մասին պատշաճ ծանուցում կկատարվի նաև հայրենիքում, ինչը հնարավորություն կընձեռի հայրենաբնակ բարեպաշտ ժողովրդին ևս մասնակից դառնալ Մայր Տաճարի անսասանության ապահովման և պայծառազարդման սրբազան առաքելությանը: 

Գերագույն հոգևոր խորհուրդը գնահատանքով ողջունեց կատարված աշխատանքները` թելադրելով պարբերաբար անհրաժեշտ լուսաբանությունները տալ հանրությանը կատարվող աշխատանքների ընթացքի մասին:

Ժողովին Գերագույն հոգևոր խորհուրդը որոշում կայացրեց 2020 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 20-րդ տարեդարձի տոնախմբության համար ստեղծել կազմակերպիչ հանձնախումբ:

Քննարկման նյութ դարձան Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միության գործունեության զորացման ուղիները: Գերագույն հոգևոր խորհուրդը ողջունեց ՀԵՀԵՄ գործունեությունը և, կարևորելով երիտասարդության հետ տարվող աշխատանքները, հորդորեց Եկեղեցու առաքելության շրջանակներում առանձնակի ուշադրություն դարձնել երիտասարդության հոգևոր կրթությանն ու դաստիարակությանը և դրան ուղղված բազմաբնույթ ծրագրերին:

Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության և գնահատանքի խոսքով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռյուտեն հայտարարել է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասինՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ) Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ) Սի Ծինփինը ժամանում է Սպիտակ տունՌուսաստանի երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում Պուտինը անձամբ կորոշի G20-ի գագաթնաժողովին մասնակցելու իր ուղևորության հարցըԹրամփը Սի Ծինփինին կհյուրասիրի չինական և ամերիկյան ավանդույթները համատեղող ուտեստներովՌուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ում սկանդալների օր․ արգենտինացի պատգամավորի կոկաինի աղմուկը, Շարաայի Instagram-ն ու հեռացումներըԿորեայի Հանրապետության ԱԳ նախարարության ղեկավարը Սիբիգային հայտնել է Կիևին օգնությունը շարունակելու ծրագրերի մասինԲագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեցՍլովակիան Ուկրաինային ռազմական տեխնիկայի նվիրաբերումը ճանաչել է օրինականՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասինCSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը հայրենիքՈւկրաինայի զինված ուժերը հարձակվել են Էներգոդարում գտնվող սրճարանի վրաՍաուդյան Արաբիան հայտարարել է, որ որսացել է հութիների կողմից արձակված վեց հրթիռ600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար․ ինչու՞ են վերանորոգելու մարզադաշտըԵրևանցիները ահազանգում են՝ ծորակներից պղտոր ջուր է հոսում․ ինչ է ասում «Վեոլիա Ջուրը»ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային շուրջ 3 մլրդ եվրոյի նոր վճարմանը«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտ թմրամիջոցի նմանվող զանգված ու հեռախոս են հայտնաբերելՀՎԿԱԿ-ը զգուշացնում է․ ջրի համի, հոտի կամ գույնի փոփոխության դեպքում մի՛ օգտագործեք այն խմելու համարԿիմ Չեն Ընը հրավեր է ստացել այցելելու ՌուսաստանԻնչ ունեցվածք ունի Սպիտակի համայնքապետը․ 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ․ «ԱրմԼուր» Թրամփը նշել է Սի Ծինփինի հետ հանդիպման թեմաներից մեկըՓեսային «Lexus»-ով վրաերթի ենթարկած աներորդին ձերբակալվել է․ մեքենան ոստիկանները գտել էինՖրանսիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա հրադադարից հետոՊերսեպոլիս. պարսկական կայսրության քարե մայրաքաղաքըՀակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունը Փաշինյանի «հայկական աթոռը», Իրանի կոշտ ուղերձը ՀՀ-ին ու Ադրբեջանին, TRIPP-ի նոր փուլըՀյուսիսային Կորեան փորձարկել է կառավարվող MLRS արկՀյուսիսային Կորեան փորձարկել է HIMARS-ի համարժեք համարվող կառավարվող հրթիռՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին#ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըՊետական դավաճանության համար դատապարտված զույգին ձերբակալել են Ղազախստան մեկնելու ճանապարհինՊեսկովը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին իր անդամակցության հարցում Եվրախորհրդարանը կոչ է արել արգելել կենդանիների սպանդը մորթու համարՍիսիանում զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել՝ վիճաբանությունից հետո2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց շրջանում քաղցկեղն ավելի հաճախ է հանդիպումՔարշերինգի մեքենայում հայտնաբերվել է 4-5 օր այնտեղ մնացած տղամարդու դիՈւզբեկստանը կոչ է արել միջազգային հանրությանը օգնել Աֆղանստանին խաղաղության հասնելու հարցում«Բոլորին վերադարձրեց իրականություն». ԶախարովաՉինաստանը կոչ է արել Իրանին և Միացյալ Նահանգներին վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում«Մեզ համար նա Ամենայն հայոց կաթողիկոսն է»․ լրագրողները հակադարձել են Ալեն ՍիմոնյանինՊեսկովը խոսել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասինՓաշինյանի հանդիպումները ԱՄՆ-ում. Ուկրաինան պատրաստ է լիակատար հրադադարի. ՍիբիգաՀայաստանից Ադրբեջան արտահանվել է միայն ալյումինե փայլաթիթեղ․ Պապոյանը խոստացել է ճշտել ծավալներըԱրգենտինայի նախագահը ՄԱԿ-ը անվանել է մակաբույծների կերակրման աման
Ամենադիտված