«Արմավիր» ՔԿՀ-ում երկու ցմահ դատապարտյալ կիսափակից տեղափոխվել է կիսաբաց ռեժիմ
Հասարակություն
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում երկու ցմահ դատապարտյալների պահման ռեժիմը փոխվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Երկու ցմահ դատապարտյալ «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Սևան» ՔԿՀ-ը»,- ասաց Բադասյանը:
Օրենսդրական նոր կարգավորումներով ցմահ ազատազրկվածը պատժի 15 տարին կրելուց հետո կարող է տեղափոխվել կիսաբաց ուղղիչ հիմնարկ, պատժից առնվազն 18 տարի հետո կարող է անցնել կիսաբաց ռեժիմի։ Նշանակված պատժի առնվազն 20 տարին կրելուց հետո ցմահ ազատագրվածը կարող է տեղափոխվել բաց ուղղիչ հիմնարկ։
Կիսաբաց և կիսափակ հիմնարկներում պահելու ռեժիմների տարբերությունը պայմանավորված է դատապարտյալի՝ խցից դուրս գտնվելու հնարավորության ժամանակով։ Կիuաբաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը կարող է տեղաշարժվել ցերեկային ժամերին` ուղղիչ հիմնարկի` այդ նպատակով նախատեuված տարածքի uահմաններում: Կիuաբաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները uահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:
Կիuափակ ուղղիչ հիմնարկում դատապարտյալը կարող է տեղաշարժվել առնվազն երեք ժամ տեւողությամբ ցերեկային որոշակի ժամերին` ուղղիչ հիմնարկի` այդ նպատակով նախատեuված տարածքի uահմաններում: Կիuափակ ուղղիչ հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները uահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն