Կոտայքում բեռնատարը կամրջից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում. կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Կոտայքի մարզում այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 18։00-ի սահմաններում Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Վիգեն Ն-ն իր վարած ЗИЛ մակնիշի 42 ԼՕ 950 համարանիշի ավտոմեքենայով Սոլակ գյուղի վերջնամասում դեռևս անհայտ պայմաններում կորցնելով ավտոմեքենայի ինքնակառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կամրջի վրայից ընկնելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում՝ բախվելով ծառին, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով ուղևոր՝ վարորդի համագյուղացի, 56-ամյա Զոհրաբ Ն-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն