Կրկնակի ավտովթար Երևանի Հասրաթյան փողոցում. կա զոհ
Արտակարգ Պատահար
Նոյեմբերի 2-ին ժամը 06:15-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 47-այա Սենո Գ.-ն իր վարած ВАЗ 211440 մակնիշի 35 MՍ 431 համարանիշի ավտոմեքենայով Հասրաթյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկված միջին տարիքի կնոջը, ահազանգել է Երևանի շտապօգություն և կատարվածի մասին տեղեկացրել Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Մինչ շտապօգնությունը կժամաներ, մեկ այլ ավտոմեքենա, որի մակնիշը վարորդը նկատել է, կրկնակի վրաերթի է ենթարկել կնոջը: Վերջինը տեղում մահացել է:
Կրկնակի վրաերթի ենթարկած վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն