Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում Արգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչը Խաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետ Եվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվել Ռուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչ Ղրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ Պուտին Ամերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվել Հարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում են Հոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումը Ռուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդ Բանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունը Ռուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ Reuters 

«Հակահայկական միջոցառում». տարօրինակ ներկայացման ներկայացուցիչները պնդում են՝ թույլտվություն ունեն (տեսանյութեր)

Տեսանյութեր

«Հուզանք ու Զանգ» կատարողական արվեստի նախագիծը երեկ Հանրապետության հրապարակի մետրոպոլիտենի դիմացի շատրվանի հատվածում միջոցառում էր անում: Անհասկանալի կերպարանքով աղջիկներից մեկը տարօրինակ բառապաշարով, բարձր ձայնով ինչ-որ բան էր կարդում, իսկ մեկ ուրիշը նույնքան տաօրինակ շարժուձևով գալարվում էր շատրվանի տարածքում (տեսանյութը՝ ստորև): 

Նկատենք, որ երեկ՝ Ազգային ժողովի դիմաց, ապա քաղաքի տարբեր հատվածներում տեղի էին ունենում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ակցիաներ: Դրանց զուգահեռ, փաստորեն, տեղի էր ունենում նաև անհասկանալի միջոցառումը, որը սակայն ընդհատվել էր անցորդների բողոքների հետևանքով: Վերջիններս ներկայացման մասնակիցներին մեղադրել էին հակապետական, սատանիստական, հակահայկական գործողությունների մեջ: Նրանք էլ պնդում էին, որ այդ տարածքում միջոցառում անելու թույլտվություն ունեն քաղաքապետարանից և մետրոպոլիտենից։ 

«Վաղը ևս սպասվում է նման միջադեպ, նման արձագանք, և ոչ միայն վաղը, քանի դեռ կինը, որ անսովոր տեսք ունի կոնկրետ անուն ունի, կինը, որ պարումա հատակին հանրային վայրում անպայմանորեն ստրիպտիզա պարում, իսկ կինը, որ հիփ-հոփա կարդում՝ անպայմանորեն լիրբա, և առհասարակ, եթե կին ես ու անհասկանալի բան ես անում, ուրեմն ֆեմինիստ ես և, օլալա, երեխաներ ինչպես ես դաստիարակելու, և այլն և այլն... սա միայն նշանակումա, որ այս ներկայացումը ավելի քան ակտուալա, ավելի քան տեղինա, ավելի քան բարձրացնումա այն հարցերը, որոնք մենք կարևորել ենք և վաղը ներկայացումը տեղիա ունենալու ամեն գնով»,- իրենց ֆեյսբուքյան էջում գրել են միջոցառման ներկայացուցիչները՝ նշելով, որ այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 17:00-ին, հրապարակի մետրոպոլիտենի դիմացի շատրվանի տարածքում կրկին շարունակելու են անել այն, ինչ անում էին։

ԼՈՒՐԵՐ.com-ը պարզաբանում ստանալու համար զրուցեց Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանի հետ: Վերջինս նշեց, որ մետրոպոլիտենի տնօրինությանը դիմել է Հասմիկ Թանգյան անունով մի աղջնակ, որն ունեցել է Երևանի քաղաքապետարանից թույլտվություն այդ տարածքում միջոցառում-ներկայացում անցկացնելու համար: «Սովորաբար, եթե քաղաքապետարանը ծանոթացել է արդեն, մենք թույլ ենք տալիս: Բացի այդ, նրանք իրենց դիմումի մեջ նշել էին, որ այս ներկայացման դրամաշնորհը ստացել են ԿԳՄՍ նախարարությունից և ես՝  որպես մետրոպոլիտենի մամուլի քարտուղար, իրավասության չունեմ իմ գերատեսչությանը դեմ գնալ և ասել՝ ոչ, քանի որ իրենք արդեն ուսումնասիրել են: Ես բովանդակային առումով ծանոթ չեմ եղել, սակայն, եթե անգամ իմանայի ինչ է լինելու, կփորձեի գործընկերային հարաբերությունից ելնելով՝ զգուշացնել, թե ինչ է տեղի ունենում, արդյո՞ք տեղյակ են»,- նշեց մետրոպոլիտենի մամուլի խոնակը:

Նրա խոսքով՝ առհասարակ նկարահանումներ, միջոցառումներ իրականացնելու համար մետրոպոլիտենին առանձին դիմում են ներկայացնում, որին կցում են միջոցառման բոլոր մասնակիցների անձը հաստատող փաստաթղթերը. «Իրենք ներկայացրել են անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև քաղաքապետարանի որոշումը: Մեզ դիմել էին՝ աջակցելու նոյեմբերի 2-ին կայանալիք միջոցառմանը, որն այսքան աղմուկից հետո դժվարանում եմ ասել կկայանա, թե ոչ: Երբևէ նման միջադեպ չի եղել: Քաղաքացիների բողոքի հետևանքով է ընդհատվել: Ներկայացման բովանդակությանը ծանոթ չեմ, բայց ասել էին, որ այն ներկայացնում է ժամանակակից պար և ֆուտուրիստական պոեզիա։ Նախագիծը իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության տրամադրած դրամաշնորհի աջակցությամբ։ Ստեղծագործությունը կոչվում է «Հուսանք ու Զանգ»՝ ըստ ֆուտուրիստ պոետ Գևորգ Աբովի համանուն գրքի»,- ասաց Տաթև Խաչատրյանը։

Սոնա Հարությունյան

Ներկայացումից մի հատված՝ տեսանյութում.

Տեսանյութերը՝ Իրավունք TV-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան և Թբիլիսին առաջին բանակցություններն են նախատեսել ՄինսկումՍքոթ Ռիտերը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ղրիմի կամրջի հարձակմանը մասնակցելու մեջԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցիցՄասկը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Starshield-ի հարցովԱրքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքումԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդիրը ցանկանում է լուծել առանց պատերազմիԱրգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհովԵվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվելՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէրՄոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրելԱմերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտումՍան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունըԱրհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգըԿիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարելՄիասնական ժամերգություն կանցկացվի Օշականում
Ամենադիտված