Ռուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ում սկանդալների օր․ արգենտինացի պատգամավորի կոկաինի աղմուկը, Շարաայի Instagram-ն ու հեռացումները Բագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին CSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը հայրենիք 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար․ ինչու՞ են վերանորոգելու մարզադաշտը Երևանցիները ահազանգում են՝ ծորակներից պղտոր ջուր է հոսում․ ինչ է ասում «Վեոլիա Ջուրը» «Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտ թմրամիջոցի նմանվող զանգված ու հեռախոս են հայտնաբերել ՀՎԿԱԿ-ը զգուշացնում է․ ջրի համի, հոտի կամ գույնի փոփոխության դեպքում մի՛ օգտագործեք այն խմելու համար Ինչ ունեցվածք ունի Սպիտակի համայնքապետը․ 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ․ «ԱրմԼուր» Փեսային «Lexus»-ով վրաերթի ենթարկած աներորդին ձերբակալվել է․ մեքենան ոստիկանները գտել էին Պերսեպոլիս. պարսկական կայսրության քարե մայրաքաղաքը 

Ստամբուլյան կոնվենցիան չվավերացնելու դեպքում Հայաստանը ԵԽ-ում խնդրի առաջ կկանգնի. Արա Ղազարյան

Քաղաքական

Հայաստանում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է  «Ստամբուլյան կոնվենցիան», որը հասարակությանը երկու մասի է բաժանել:  2017-ի դեկտեմբերի 28-ին Կարեն Կարապետյանի կառավարության կողմից  հավանության արժանացած կոնվենցիան մոտ մեկ ամիս անց՝ 2018-ի հունվարի 18-ին, ստորագրվեց Ստրասբուրգում: 

Հայաստանը «Ստամբուլյան կոնվենցիան» ստորագրեց, բայց չվավերացրեց, ինչպես բազմաթիվ ԵՄ երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Սլովակիան, Չեխիան, Լատվիան և Լիտվան։

Հասարակության այն մասը, որը դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, պնդում է, որ այն հակասահմանադրական է, նաև հակասում է մեր ազգային արժեքներին: Որքանով են այս փաստարկները համապատասխանում իրականությանը՝ պարզաբանում է փաստաբան Արա Ղազարյանը:

«Երբ մենք ԵԽ անդամ էինք դառնում,  մեր առաջ  մի շարք պայմաններ էին դրված՝ ներքին օրենքներ փոփոխել, ընդունել այլընտրանքային զինվորական ծառայության մասին օրենք, և այլն և այլն: 20 տարի առաջ էր դա, և այդ ժամանակ էլ այս նույն խոսակցություններն էին, նույն բողոքի ալիքը, բայց մենք, այնուամենայնիվ, դարձանք ԵԽ մասնակից: Ընդդիմադիրները նորից ասում էին, որ դա մեր արժեքներին դեմ է, մեր ազգին պետք չէ: Քսան տարի է անցել, հիմա ես հարց ունեմ, ինչ որ կերպ վնասվե՞լ են մեր ազգային արժեքները, հասարակական կյանքը կամ Հայաստանի ապագան, ոչ, չեն վնասվել»:

Այն հարցին, թե ինչքանով են հակասում կոնվենցիայի դրույթները մեր սահմանադրությանը, Ղազարյանը պատասխանեց. «Հնարավոր չէ, որ այս կոնվենցիան լինի հակասահմանադրական, եթե կոնվենցիան հակասահմանադրական ենք ճանաչում, պիտի հակասահմանադրական ճանաչենք նաև մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը մենք ամեն օր կիրառում ենք մեր դատարաններում: Ես անլուրջ եմ համարում կոնվենցիայի դեմ սկսված շարժումը, և գրեթե վստահ եմ, որ ընդդիմախոսները չեն կարդացել կոնվենցիան ամբողջությամբ, որովհետև, եթե կարդացած լինեին, կհասկանային, որ իրենց մտահոգությունները, ընդամենը, մեկ հոդվածի շուրջ են: Բայց պետք է հասկանալ, որ ընտանիք միայն չի նշանակում կնոջ և տղամարդու ամուսնական միասնություն, domestic բառը նշանակում է տնային: Այսինքն՝ սա կոնվենցիա է տնային բռնության, ոչ թե ընտանեկան բռնության մասին: Մեզ մոտ ընտրվել է ընտանեկան բառը, որպեսզի ընկալվի, որ նկատի ունեն տան ներսում ապրող բոլոր մարդիկ՝ քույր, եղբայր, հորաքույր, քեռի և ոչ թե միայն կին և ամուսին»:

Ղազարյանի խոսքով՝ կոնվենցիան  չվավերացնելու դեպքում Հայաստանը ԵԽ-ում խնդրի առաջ կկանգնի. անհամատեղելի է լինել ԵԽ անդամ և չվավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: Եվրոպայի խորհրդում մենք խնդրի առաջ կկանգնենք, կնշանակի, որ մենք չենք ընդունում Եվրոպական արժեքները, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է լքենք ԵԽ-ն: Մենք չենք կարող լքել ԵԽ-ն, հետևաբար, այսպես թե այնպես՝ պիտի վավերացնենք «Ստամբուլյան կոնվենցիան»:

Արա Ղազարյանի պնդմամբ՝ կոնվենցիան ստորագրելը իրավիճակը չի փոխում. «Ստորագրելը քաղաքական գործընթացն է, վավերացնելն՝ իրավական: Սկզբունքորեն պետությունը կարող է չվավերացնել կոնվենցիան, այդ դեպքում պետությունը պիտի մտածի ռեգիոնալ այդ կառուցակարգի մեջ ինքն անելիք ունի, թե՞ ոչ»:

Թե ինչի կհանգեցնի, եթե որոշվի, որ Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու Հայաստանում, Ղազարյանն ասաց.

«Ըստ ընթացակարգի հարցը կմտնի ԵԽԽՎ օրակարգ, ԵԽԽՎ-ն կքննարկի ու հավանաբար կորոշի սառեցնել մեր պատգամավորների լիազորությունները, այնպես ինչպես, որոշեց սառեցնել Ռուսաստանի անդամակցությունը մի քանի տարի Ղրիմի դեպքերից հետո»:

Աիդա Կիրակոսյան

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը Սի Ծինփինին կհյուրասիրի չինական և ամերիկյան ավանդույթները համատեղող ուտեստներովՌուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ում սկանդալների օր․ արգենտինացի պատգամավորի կոկաինի աղմուկը, Շարաայի Instagram-ն ու հեռացումներըԿորեայի Հանրապետության ԱԳ նախարարության ղեկավարը Սիբիգային հայտնել է Կիևին օգնությունը շարունակելու ծրագրերի մասինԲագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեցՍլովակիան Ուկրաինային ռազմական տեխնիկայի նվիրաբերումը ճանաչել է օրինականՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասինCSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը հայրենիքՈւկրաինայի զինված ուժերը հարձակվել են Էներգոդարում գտնվող սրճարանի վրաՍաուդյան Արաբիան հայտարարել է, որ որսացել է հութիների կողմից արձակված վեց հրթիռ600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար․ ինչու՞ են վերանորոգելու մարզադաշտըԵրևանցիները ահազանգում են՝ ծորակներից պղտոր ջուր է հոսում․ ինչ է ասում «Վեոլիա Ջուրը»ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային շուրջ 3 մլրդ եվրոյի նոր վճարմանը«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտ թմրամիջոցի նմանվող զանգված ու հեռախոս են հայտնաբերելՀՎԿԱԿ-ը զգուշացնում է․ ջրի համի, հոտի կամ գույնի փոփոխության դեպքում մի՛ օգտագործեք այն խմելու համարԿիմ Չեն Ընը հրավեր է ստացել այցելելու ՌուսաստանԻնչ ունեցվածք ունի Սպիտակի համայնքապետը․ 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ․ «ԱրմԼուր» Թրամփը նշել է Սի Ծինփինի հետ հանդիպման թեմաներից մեկըՓեսային «Lexus»-ով վրաերթի ենթարկած աներորդին ձերբակալվել է․ մեքենան ոստիկանները գտել էինՖրանսիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա հրադադարից հետոՊերսեպոլիս. պարսկական կայսրության քարե մայրաքաղաքըՀակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունը Փաշինյանի «հայկական աթոռը», Իրանի կոշտ ուղերձը ՀՀ-ին ու Ադրբեջանին, TRIPP-ի նոր փուլըՀյուսիսային Կորեան փորձարկել է կառավարվող MLRS արկՀյուսիսային Կորեան փորձարկել է HIMARS-ի համարժեք համարվող կառավարվող հրթիռՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին#ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըՊետական դավաճանության համար դատապարտված զույգին ձերբակալել են Ղազախստան մեկնելու ճանապարհինՊեսկովը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին իր անդամակցության հարցում Եվրախորհրդարանը կոչ է արել արգելել կենդանիների սպանդը մորթու համարՍիսիանում զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել՝ վիճաբանությունից հետո2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց շրջանում քաղցկեղն ավելի հաճախ է հանդիպումՔարշերինգի մեքենայում հայտնաբերվել է 4-5 օր այնտեղ մնացած տղամարդու դիՈւզբեկստանը կոչ է արել միջազգային հանրությանը օգնել Աֆղանստանին խաղաղության հասնելու հարցում«Բոլորին վերադարձրեց իրականություն». ԶախարովաՉինաստանը կոչ է արել Իրանին և Միացյալ Նահանգներին վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում«Մեզ համար նա Ամենայն հայոց կաթողիկոսն է»․ լրագրողները հակադարձել են Ալեն ՍիմոնյանինՊեսկովը խոսել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասինՓաշինյանի հանդիպումները ԱՄՆ-ում. Ուկրաինան պատրաստ է լիակատար հրադադարի. ՍիբիգաՀայաստանից Ադրբեջան արտահանվել է միայն ալյումինե փայլաթիթեղ․ Պապոյանը խոստացել է ճշտել ծավալներըԱրգենտինայի նախագահը ՄԱԿ-ը անվանել է մակաբույծների կերակրման ամանՊեսկովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարիԻրանը թույլ է տվել, որ ԱՄՆ-ի հետ հակամարտությունը ընդլայնվի մինչև Հնդկական օվկիանոսՀայաստանը մասամբ պարզեցրել է ավտոբուսների և միկրոավտոբուսների ներմուծումը Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատեց Լեհաստանում հրկիզել են Ուկրաինային ինտերնետով ապահովող Starlink-ի ցամաքային կայանըԳերմանիայում քարերով հարձակվել են Մերցի կուսակցության գրասենյակի վրաՔաղաքացին ներկայացրել է Աննա Վարդապետյանի քեռի, պարզվել է` սուտ է, կանչել են ոստիկանություն. Սարգսյան
Ամենադիտված