62-ամյա կինը միկրոավտոբուսում փող ու զարդեր էր գողացել. ոստիկանության բացահայտումը
Հասարակություն
Նոյեմբերի 1-ին, ժամը 20.30-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մի կին հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 18-ի սահմաններում, միկրոավտոբուսում գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող և արծաթյա զարդեր:
Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական հետախույզների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Դրոյի փողոցի 62-ամյա մի բնակչուհի: Նույն օրը ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ, ժամը 21.30-ին կասկածվողը ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն