Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
Հասարակություն
Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 4-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար ավտոճանապարհը փակ է: Այս մասին Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տեղեկացրել են «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ին:
Ժամը 9:00-ի դրությամբ, բաց են hանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները: «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ –ը վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն