Ախալքալաքում կրկին թալանել և ավերել են Վանք սրբատեղին
Վրաստան
Այս տարի արդեն երկրորդ անգամ է Ախալքալաքի Ճգնավոր կամ Վանք կոչվող սրբատեղին տակնուվրա արվել, սրբապատկերները նորից կոտրել ու թափել, գրում է jnews-ը։
Առաջին անգամ սրբատեղին ավերել էին սույն թվականի ապրիլ ամսին։ Այդ անգամ եկեղեցին ավերված էին տեսել Խուլգումո գյուղի երիտասարդները, ովքեր ուխտի էին գնացել և պատահաբար տեսել սրբատեղին ավերված։
Գործի առթիվ Ախալքալաքի ոստիկանության բաժանմունքը քրեական գործ էր հարուցել։ Հետաքննություն էր սկսվել ՔՕ 259-րդ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է «Մշակութային ժառանգությանը կամ Վրաստանի օրենսդրությամբ պաշտպանված այլ մշակութային հուշարձաններին կանխամտածված վնաս պատճառել»: Հանցանքը նախատեսում է տուգանք կամ մինչև երկու տարի ժամկետով ազատազրկում:
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու դպիր Նաիր Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում նկարներ և տեսագրություն է տարածել, թե ինչ վիճակում է վանքը։ Նաիրն տեսագրության մեջ հորդորում է մարդկանց չկորցնել իրենց խիղճը։
Երիտասարդները վանքը հավաքել և մաքրել են։
Այս սրբատեղին 2018 թվականի մայիսի 16-ին ստացել է մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն