Իսկ ինչո՞ւ պետք է Արայիկ Հարությունյանը հրաժարական տա. Ալեն Սիմոնյան
Քաղաքական
Ավարտվեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում անցկացված «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը, որին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մասնակից պատգամավորների կողմից հնչել են ամենատարբեր հարցեր մի շարք ոլորտներից: Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա հարցին Ալեն Սիմոնյանը պատասխանեց հարցով.
«Իսկ ինչո՞ւ պետք է Արայիկ Հարությունյանը հրաժարական տա: Եթե ինչ-որ մարդիկ պետք է որոշեն, թե որ ներկայացումն է լավը, որը վատը, ապա մենք որևէ բանի չենք հասնի: Մեկին կլկլոց է դուր գալիս, դա չի համարում թուրքական, երգերը դնում է իր սոցիալական էջի պատին, հետները նկարվում ու գրում՝ ախպերս… գիտեք, ավելի կարևոր թեմաներ կան, քան որ փորձում են դաշտ գցել այս հուզական թեմաները: Խնդրում եմ մանր, էժան հնարքներին մի տրվեք էլ: Վերջին շրջանում մեզ վերագրում են բազմաթիվ բացասական բաներ, ասելով, թե մենք սատանայապաշտ ենք և այլն: Այդ ամենը հաջողությամբ չի ավարտվելու: ՀՀ քաղաքացին գիտի, որ փող են տալիս, որ մեզ վարկաբեկեն, ասում եմ՝ չի ստացվելու»,-ասաց Ալեն Սիմոնյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն