Հայ ժողովրդի պատմությունը հայ եկեղեցու պատմությունից տարանջատելով՝ ի՞նչ ուղերձ ենք հղում. Փաշինյան
Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձ կատարեց «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի՝ դպրոցներում դասավանդելու պարտադիր սկզբունքին:
«Մենք հայ ժողովրդի պատմությունը հայ եկեղեցու պատմությունից տարանջատելով՝ ի՞նչ ուղերձ ենք հղում: Ուրեմն այս տրամաբանությամբ մենք պետք է ունենանք հայ ժողովրդի պետականության պատմություն, մշակույթի պատմություն և այսպիսի բազմաթիվ առանձնացված առարկաներ, ինչը, հասկանում ենք, որ անհնարին է: Այո, խորհրդային ժամանակներում մեր պատմության դասագրքերում հնարավորինս նսեմացված է եղել կրոնի տեղը, բայց անցել են այդ ժամանակները: Հիմա ճիշտ ժամանակն է, որ մենք միասնական պատմություն ստեղծենք՝ առանց իրարից տարանջատելու մեր պատմության չափազանց կարևոր ինստիտուները: Առանձնացնելով՝ մենք հակադրում ենք այդ երկուսն իրար»:
Փաշինյանը նաև տարակուսեց, որ հայկական բուհերի մասնագիտական գրականությունն օտար լեզվով է, բայց այդ հարցը ոչ ոք չի բարձրացնում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն