Հնդկաստանում տղամարդը գրազով 50 ձու է կերել և մահացել
Այլ
Հնդկաստանի բնակիչ Սուբաշ Յադավը մահացել է շատ ձու ուտելու պատճառով, գրում է Daily Mail-ը:
42-ամյա տղամարդն ընկերոջ հետ գնացել է շուկա, որտեղ էլ նրանց միջև վեճ է կսվել: Նրանք որոշել են վեճը լուծել յուրօրինակ գրազի միջոցով, ըստ որի՝ նրանք պետք է 50 ձու ուտեին: Գրազի կանոններով պարտվողը երկու հազար ռուպի էր վճարելու հաղթողին:
Յադավը ուշագնաց է եղել, երբ կերել է 41-րդ ձուն: Նրան անմիջապես հոսպիտալացրել են: Մի քանի ժամ անց տղամարդը մահացել է:
Բժիշկները հայտնել են, որ Յադավը մահացել է գերսնման արդյունքում առաջացած բարդություններից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն