«Ո՞ւմից եք հայոց լեզուն պաշտպանում, մեզնի՞ց»
Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց Հայոց լեզու, Հայոց պատմություն առարկաները բուհական համակարգում պարտադիր դասավանդումը վերանայելու շուրջ ծավալված քննարկումների մասին: Նա ընդգծեց, որ այդ քննարկումների մեջ պետք է հասկանալ ու գտնել կոնկրետ պատասխաններ, տեսնել աշխարհում հաջողված փորձերը:
«Շատերը զարմանում են, թե ինչպես կարելի է այդ հարցը քննարկել, միթե այդ հարցի քննարկումն ազգադավություն չէ: Ուզում եմ հասկանալ, թե մենք ի՞նչ խնդիր ենք դնում բուհական համակարգի առաջ: Եթե մեր բուհական համակարգը չի կարողանալու մրցունակ մասնագետներ պատրաստել, ապա ինչու ենք ֆինանսավորում այն: Եթե մեր համալսարանները մնալու են գիտության ետնախորշերում, ապա այս բարեփոխումներն էլ ինչի համար են: Կան մարդիկ, որ ուզում են մեզ պահել կոռուպցիայի ետնախորշերում, սակավագիտությունը դարձնել ապրելակերպ: Լուսանցք մղված մարդիկ, որ չեն կարողանում մի քաղաքացու աջակցության ստորագրություն հավաքել, հիմա հայ ժողովրդից պաշտպանում են հայոց լեզուն: Ո՞ւմից եք հայոց լեզուն պաշտպանում, մեզնի՞ց: Մենք պետք է հասկանանք, թե ինժեներին որքան ոչ ինժեներական ուղղությամբ զբաղեցնենք, որ չկտրենք մասնագետ դառնալու ճանապարհից»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն