Ավստրալուհին առեղծվածային կենդանի է գտել լողափում (լուսանկար)
Այլ
Ավստրալիայի Բրունի կղզու բնակչուհին համացանցում հրապարակել է առեղծվածային կենդանու լուսանկար, որը նման է մարդկային գլխուղեղի, գրում է The Sun-ը:
Կնոջ խոսքով՝ երբ կպել է այդ կենդանուն, նրա ձեռքը ընդարմացել է:
Նա նաև հավելել է, որ սա միակ դեպքը չի եղել, երբ նա տեսել է նման կենդանու:
«Կարո՞ղ է ինչ-որ մեկն ինձ ասել, թե ինչ է սա: Ես ու մայրս հաճախ ենք հանդիպում սրանցից լողափում»,-գրել է նա Ֆեյսբուքում և կից հապարակել կենդանու լուսանկարը:
Նրան պատասխանել է Թասմանյան թանգարանի եւ արվեստի պատկերասրահի անողնաշավորների կենդանաբանության կուրատոր, դոկտոր Սայմոն Գրոուվը, ով նշել է, որ դա գաղութային ասցիդիա է: Գրոուվի խոսքով՝ դրանք Ավստրալիայում հազվադեպ են հանդիպում եւ համարվում են ինվազիվ տեսակ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն