Փեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթը Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Թուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջ Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր. Armsport.am Արդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայր Բաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում.Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողին Սելին Դիոնի լեգենդար «Տիտանիկի» կերպարով Բարբի տիկնիկ կթողարկվի Բեզոսի հիմնադրամը Երևանում հայտարարել է անհետացող տեսակների վերականգնման համար 500 միլիոն դոլար հատկացնելու մասին Եզրաս Սրբազանն օծել է ՌԴ Իվանովո քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հոկտեմբերի 17-ին Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանը Փաշինյան․ «Հայաստանի և Ղրղզստանի հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու բոլոր նախադրյալներն ունենք» 

«168 ժամ». Թանկարժեք նվեր Ryan Air-ին

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Երբ իռլանդական «Ryan Air» փոքր բյուջետային ավիաընկերության՝ մեծ շուքով ու առավել մեծ աղմուկով հայկական շուկա մուտք գործելն ազդարարվեց, համատեղ ասուլիսի ընթացքում, 168.am-ի հարցին, թե որոշ ուղղությունների համար հնարավոր է տոմս ձեռք բերել անգամ 20 դոլարով, բայց Հայաստանում կա օդի տուրքի հարկ, որի գումարը կազմում է մոտավոր 20 դոլար, այդ պարագայում ինչպե՞ս եք 20 դոլարով տոմսեր վաճառելու ՀՀ-ում, նպատակահարմար համարեց պատասխանել հանդիպմանը ներկա Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը՝ ասելով. «Ես շուտվանից ասել եմ, որ առաջարկել ենք նոր ուղղությունների համար օդի տուրքը հանենք: Դա ընթացքի մեջ է»:

Եվ ահա արդեն իսկ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում քննարկման է դրվել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, համաձայն որի, եթե հակիրճ ներկայացնենք, «օդի տուրք»-ի 10.000 ՀՀ դրամ ազատման արտոնությունից կազատվեն այն ավիաընկերությունները, որոնք իրականացնում են առեւտրային ավիափոխադրումներ դեպի իրենց կողմից վերջին 12 ամիսներին չսպասարկված IATA կոդով նոր օդանավակայաններ՝ սկսած առաջին թռիչքի մեկնարկի օրվանից, իսկ եթե ավելի պարզ նշենք, ապա «օդի տուրք»-ից ազատման արտոնությունները տրվելու են ոչ թե նոր քաղաքներից չվերթեր իրականացնող ավիաընկերություններին, այլ փաստորեն, ըստ էության, նոր օդանավակայաններից չվերթեր իրականացնողներին: 

168.am-ն օրենքի նախագծի վերաբերյալ փորձեց կարծիքներ ստանալ Հայաստանում ավիափոխադրումներ իրականացնող մի քանի ավիաընկերությունների ներկայացուցիչներից՝ հասկանալու համար, թե ընդունելի՞ է արդյոք այս նախագիծը բոլորի համար, հակամրցակցային խնդիրներ չե՞ն առաջանալու, եւ առհասարակ ի՞նչ հեռանկարներ կան ավիափոխադրողների համար՝ կապված օրենքի նոր փոփոխությունների հետ:

Ռումինական «Tarom Airline» ավիաընկերության հայաստանյան գլխավոր ներկայացուցիչ Արարատ Մուրադյանը, ով շուրջ 30 տարի այս շուկայում աշխատանքի փորձ ունի, 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչ է նշանակում՝ նոր ուղղություն:

«Այս հարցի պատասխանը ես կոլեգաներիցս շատերից եմ փորձել ստանալ, բայց ոչ ոք չի կարողանում դա բացատրել: Բացի դրանից, ինչո՞ւ «Air France»-ը, լեհական LOT-ը, ավստրիական ավիաուղիները, «Аэрофлот»-ը, S7-ը, որոնք 20 տարուց ավելի շարունակում են օդի հարկ վճարել, պետք է էլի վճարեն, իսկ ինչ-որ նոր մտած ընկերություն չպիտի վճարի: Դա ինչքանո՞վ է ճիշտ»,- տարակուսեց Ա. Մուրադյանը:

Մեր հարցին, թե փաստորեն ինքը կարծում է, որ սա արվում է «Ryan Air»-ի համար, վերջինս պատասխանեց՝ «լրիվ արված է «под «Ryan Air»», միանշանա՛կ»:

«Սրանք լրիվ հակամրցակցային պայմաններ են: Ստացվում է, որ միայն «Ryan Air»-ի համար է հանվում օդի տուրքը: Նրա համար, իհարկե, շատ մեծ զեղչեր են արվում: Բացի դրանից, պետբյուջեից նրան վճարվում է ռեալիթի: Գյումրիից թռչող յուրաքանչյուր ուղեւորի համար, որքանով որ ես տեղյակ եմ, մոտ 80 եվրո, իսկ Երեւանից՝ 20-70 եվրո՝ նայած ուղղությունների»,- նկատեց «Taron Airline» ավիաընկերության հայաստանյան գլխավոր ներկայացուցիչը:

Հարցին, թե այդ գումարներն արդյո՞ք բյուջեից են վճարվելու, որովհետեւ կառավարությունը հերքում է դա, Արարատ Մուրադյանը պատասխանեց, որ իշխանություններն ասում են, որ դա վճարվում է արտաբյուջետային միջոցներից, բայց թե ո՞ր բյուջեից, ինքը չգիտի:

«Օրինակ, Ալիկանտեում նման մեխանիզմ գոյություն ունի, որ լոուքոսթ ավիաընկերություններին քաղաքային բյուջեից վճարում են շատ մեծ գումարներ, որ տուրիստ տանեն: Քաղաքային իշխանությունները բոլոր հյուրանոցներին հարկ են դրել ամեն ուղեւորից, ենթադրենք, 5 եվրո, այսինքն՝ յուրաքանչյուր հյուրանոցի համարի արժեքի 5 եվրոն այդ լոուքոսթ ավիաընկերություններինն է: Այդ սխեման մեզ մոտ գոյություն չունի: Եթե այդ սխեման մեզ մոտ աշխատեր, ապա խնդիր չկար, բայց եթե դա մեր հարկերից է վճարվում ու միայն՝ «Ryan Air»-ին, … Այդքան գումարով կարելի էր հայկական ավիափոխադրող ստեղծել»,- ասաց Ա. Մուրադյանը:

168.am-ի հարցին, թե այս պայմաններում ինչպե՞ս է պատկերացնում իրենց հետագա գործունեությունը, եւ հնարավո՞ր է արդյոք՝ այս ամենը դառնա շուկան լքելու պատճառ, ասաց, որ իրենց ավիաընկերությունը շուկան չի լքի:

«Մենք աշխատում ենք կլասիկներից ավելի էժան գներով, գտնվում ենք նրանց ու լոուքոսթերի արանքում: Բայց եթե նույն «Ryan Air»-ը թռիչք իրականացնի ֆրանսիական «Օռլի» օդանավակայանից… Գիտենք, որ «Շառլ դը Գոլից» թռչում է «Air France»-ը, ինքը թռչի «Օռլից», Վարշավայի ու Վիեննայի մյուս օդանավակայաններից, այսինքն՝ տրորի կլասիկ ավիաընկերությունների ոտքերը, չի բացառվում, որ նրանք նեղանան, թողնեն դուրս գան շուկայից, որովհետեւ հայկական իշխանությունները տվել են անհավասար պայմաններ: Այդ դեպքում ի՞նչը կխանգարի «Ryan Air»-ին՝ 3 անգամ բարձրացնել գները, որովհետեւ, որքան տեղյակ եմ, հայկական կողմը որեւէ մեխանիզմ չունի զսպելու գնաճը»,- ասաց Արարատ Մուրադյանը:

Նա խորհուրդ տվեց հիշել «Պոբեդա» ավիաընկերությանը, որը շուկա մտավ 7000 դրամով, այսօր նույն «Аэрофлот»-ի գներով է թռչում, այսինքն՝ «Ryan Air»-ը լոուքոսթ գներով չի թռչելու:

«Ինքը որպես լոուքոսթ՝ աշխատում է այն պարագայում, երբ թռչում է 1-1.5 ժամ: Չորս ժամանոց թռիչք լոուքոսթ ավիաընկերությունը «լոուքոսթ» գներով չի թռչում: Ինքը 30-40 եվրոյով պետք է կատարի 1-1.5 ժամանոց թռիչքներ, ուր կա մրցակցություն, եւ եթե նա գնա 4 ժամ, ապա թռչելու է նույն 400 եվրոյով»,- նկատեց Ա. Մուրադյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթըՓարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրաՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըԹուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջԱլ-Սիսին կոչ է արել Եգիպտոսի խորհրդարանին հաստատել Սաուդյան Արաբիային պաշտպանելու միջոցառումներըThe Times. «Կամավորների կոալիցիայի» զորավարժություններին կմասնակցի մոտ 1500 զինվորՆարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր. Armsport.amԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայրԲաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում.Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողինՍելին Դիոնի լեգենդար «Տիտանիկի» կերպարով Բարբի տիկնիկ կթողարկվիԹրամփը բացատրել է, թե ինչու է դիմահարդարվումԲեզոսի հիմնադրամը Երևանում հայտարարել է անհետացող տեսակների վերականգնման համար 500 միլիոն դոլար հատկացնելու մասինԵզրաս Սրբազանն օծել է ՌԴ Իվանովո քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինԴոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հոկտեմբերի 17-ինՀոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանըՓաշինյան․ «Հայաստանի և Ղրղզստանի հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու բոլոր նախադրյալներն ունենք»Հոկտեմբերի 17-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչՀայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբCOP17-ի անցկացման օրերին Հայաստանում արգելվել է որսը․ «Վորսակ»-ի ղեկավարԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանԻսրայելական զորքերը գնդակոծել են հարավային Լիբանանի յոթ քաղաքներՀայաստանում մեկնարկել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլըՀոկտեմբերի սկզբից ի վեր Հորմուզում ռեկորդային թվով նավեր են հարձակման ենթարկվելՍամվել Կարապետյանը՝ Գյումրու օրվա առթիվ․ «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր»Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցԴավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարըԱլբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 156 մարդՓաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածումՀայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունըԵրևանն ու Բիշքեկը քույր քաղաքներ են դարձել․ Ավինյան Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը. ՓաշինյանԹրամփը կասկածում է, որ կցանկանա Tesla-ով թռչելԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին«Երևան Ուելնեսից» երեխա է տեղափոխվել հիվանդանոցՀորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվելՏեսչական մարմինը շինարարական հրապարակում կանխարգելիչ իրազեկման աշխատանքներ է իրականացրելԹրամփը հրաժարվել է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին#ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են գալիս հայտարարություններովՖրանսիացի փորձագետները ՀՀ ոստիկանության գվարդիայի ծառայողներին սովորեցրել են զանգվածային անկարգությունների կառավարման մեթոդներTelegraph. Մասկը Թրամփին առաջարկել է դանդաղեցնել Starlink-ի աշխատանքը ՈւկրաինայումԹրամփ. ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը կավարտվի «ավելի շուտ, քան մարդիկ կարծում են»Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը կապ չունեն ՀՀ-ում բռնապետական իշխանության հետ. ԱբրահամյանԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը կհասնեն միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրերի «Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասին. միջազգայնագետՎանաձորում «Renault»-ի և «Opel Astra»-ի բախման հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոցԱլեն Սիմոնյանի դեմքի հիացական արտահայտության վրա դրոշմված է հայ-ադրբեջանական վասալային հարաբերությունների կնիքը. ՍուրենյանցԴեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»
Ամենադիտված