Չեմ կարծում, որ Հայաստանի վրա մի քանի կրակոցի պայմաններում պետք է դիմենք ՀԱՊԿ-ին․ Էդմոն Մարուքյան
Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի կարծում, որ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի գյուղերի և դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի կողմից մի քանի կրակոցի պայմաններում Հայաստանը պետք է դիմի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների օգնությանը: Այս մասին Մարուքյանն ասաց նոյեմբերի 5-ին Երևանում ընթացքում ՀԱՊԿ խորհրդի նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում:
«Չեմ կարծում, որ Հայաստանի վրա մի քանի կրակոցի պայմաններում պետք է դիմենք ՀԱՊԿ-ին, այսինքն` պաշտոնապես դիմենք, որ գան մեզ պաշտպանեք: Դա կնշանակի, որ ՀՀ բանակն այնքան մարտունակ չէ, որ մեր վրա 5 հատ կրակել են, և մենք դիմել ենք, որ եկեք մեզ պաշտպանեք: Մենք այսօր այնքան հզոր ենք, որ հինգ կրակոցին ի պատասխան կարող ենք 500 հատ հետ կրակել, և այդպես էլ պետք է արվի, ու արվում է: ՀԱՊԿ-ը կարող է գործել այն դեպքում, երբ լայնամասշտաբ պատերազմ լինի, և մենք պաշտոնապես դիմենք»,- ասաց Մարուքյանը:
Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն` «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն