ԵՄ-ն կշարունակի կատարել Փարիզի համաձայնագիրը, նույնիսկ եթե ԱՄՆ-ը դուրս գա դրանից
Քաղաքական
Եվրամիությունը կշարունակի ամբողջ ծավալով կատարել Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը, նույնիսկ եթե ԱՄՆ-ը դուրս գա դրանից, որն աշխարհում ջերմոցային գազերի արտանետումների խոշորագույն աղբյուրն Է: Այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեեւան նոյեմբերի 5-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում:
«Փարիզի համաձայնագիրը գլոբալ համաձայնագիր Է, որն անհրաժեշտ Է կլիմայի գլոբալ տաքացմանը հակազդելու համար: Ամբողջ աշխարհը եւ ԵՄ-ն պետք Է շարունակեն աշխատել այդ ուղղությամբ, նույնիսկ եթե ջերմոցային գազերի աշխարհում խոշորագույն արտադրողը դուրս գա այդ համաձայնագրից»,-հայտարարել Է նա:
Անդրեեւան նաեւ հրաժարվել Է պատասխանել այն հարցին, թե ԵՄ մտադիր Է արդյոք այդ դեպքում ԱՄՆ-ի դեմ ինչ-որ պատժամիջոցներ կիրառել: «ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում մենք ինտենսիվ կերպով աշխատելու ենք նրան վերադարձնել այս համաձայնագիր»,-հայտարարել Է նա:
ԱՄՆ-ը նոյեմբերի 4-ին գործարկել Է Կլիմայի փարիզյան համաձայնագրին իր մասնակցության դադարեցման պաշտոնական գործընթացը, ինչի մասին Twitter-ում գրել Է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմպեոն: «ԱՄՆ-ը հպարտ Է, որ աշխարհի առաջատարն Է մթնոլորտ ցանկացած արտանետումների կրճատման ցուցանիշով»,- նշել Է նա:
Թրամփը 2017 թվականին հայտարարել Է Կլիմայի փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին, ինչը հարուցեց միջազգային հանրակցության քննադատությունը: Փարիզյան համաձայնագիրն ԱՄՆ-ին պարտավորեցնում Էր մինչեւ 2025 թվականը ջերմոցային գազերի արտանետումները 2005 թվականի համեմատությամբ կրճատել 26 – 28 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն