Պիզելին հրաժեշտ է տվել «Ակտոբե»-ի երկրպագուներին
Սպորտ
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին հրաժեշտ է տվել «Ակտոբե»-ի երկրպագուներին:
«Տխուր եմ, որ հեռանում եմ ակումբից: Չեմ կարծում, որ հաջորդ մրցաշրջանում կվերադառնամ թիմ: Չգիտեմ, թե բանակցություններն ինչպես կընթանան, սակայն չեմ կարծում, որ այս տարի հետ կգամ»,- ասել է Պիզելին հրաժեշտի խոսքում:
Ֆուտբոլիստը նաև շնորհակալություն է հայտնել «Ակտոբե»-ի երկրպագուներին և շեշտել, որ կկարոտի Կենտրոնական մարզադաշտը:
Մարկոս Պիզելին «Ակտոբե» էր վերադարձել 2018 թվականին: Նա մինչ այդ ևս խաղացել է ղազախական ակումբի կազմում` 2014-16 թվականներին:
«Ակտոբե»-ն դուրս է մնացել Ղազախստանի առաջնությունից` մրցաշարային աղյուսակում զբաղեցնելով վերջին հորիզոնականը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան