ԱՄՆ-ը մշակում է ԴՆԹ թեստ՝ կենսաբանական զենքը դաշտային պայմաններում նույնականացնելու համար Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Լավրովը և Արաղչին քննարկել են Կիևի կողմից իրանական նավի վրա հարձակման հետ կապված իրավիճակը Կամո Ունանյանը՝ Աշխարհի չեմպիոն «Ռեալ»-ը նոր տրանսֆեր է համաձայնեցրել. Ջեյքոբս Ռուսական ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Շևչենկո բնակավայրը. ՌԴ ՊՆ Չինաստանի գիտնականները լուծել են հարյուրամյա մաթեմատիկական խնդիրները Հայաստանը դարձավ վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան - հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն Իրանի ԱԳ նախարար. Զելենսկին Իսրայելի ցուցումով է հարձակվել մեր նավի վրա, սա անպատասխան չի մնա Պուտին․ Ռուսաստանը պատերազմ չի սկսել Ճապոնացի երկու ֆուտբոլիստ տեղափոխվել է ԱՊԼ. պաշտոնական 

Եռակողմ համագործակցությունը կարող է մեծ արդյունք տալ. Փաշինյանն ընդունել է Հունաստանի նախագահին

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը, ողջունելով Հունաստանի նախագահին ՀՀ կառավարությունում, վստահություն է հայտնել, որ նրա այցը մեր երկիր կնպաստի հայ-հունական եղբայրական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: «Պարոն նախագահ, ես հաճույքով եմ հիշում մեր հանդիպումը Չինաստանում՝ Պեկինում, Ասիական քաղաքակրթությունների ֆորումում, որտեղ մենք հագեցած զրույց ունեցանք մեր երկրների հարաբերությունների և ընդհանրապես մեր երկկողմ օրակարգի հարցերի մասին: Մեր երկրների  միջպետական և միջժողովրդական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են գտնվում, և հույս ունեմ, որ մենք կկարողանանք այս նպաստավոր ֆոնի վրա առավել արդյունավետ տնտեսական համագործակցություն հաստատել, նաև այլ ոլորտներում մեր համագործակցության մակարդակը բարձրացնել և արդյունքներն ավելացնել:

Ես հաճույքով եմ հիշում նաև  սեպտեմբերին տեղի ունեցած իմ հանդիպումը Հունաստանի նորընտիր վարչապետ  Կիրիակոս Միցոտակիսի հետ: Նրա հետ նույնպես առիթ ունեցանք քննարկելու մեր հարաբերությունները և պայմանավորվելու մեր առաջիկա անելիքների մասին: Եվ հունվարին մենք սպասում ենք եռակողմ՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով մեր առաջին գագաթնաժողովին, որը տեղի կունենա Երևանում: Դա շատ կարևոր իրադարձություն է, որն էլ ավելի նպաստավոր կդարձնի մեր հարաբերությունները:   

Հատուկ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանում Հունաստանի նկատմամբ կա առանձնահատուկ վերաբերմունք, և մեր ժողովուրդը մեծ գնահատանքով  է հիշում այն փաստը, որ դեռևս 1996 թվականին Հունաստանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ուզում եմ արձանագրենք, որ 2015 թվականին Հայաստանի խորհրդարանը նույնպես պաշտոնապես ճանաչել է հույների, ասորիների ցեղասպանությունը: Կարծում եմ՝ այս փաստը հիմք է ստեղծում, որ մենք գլոբալ անվտանգության հարցերում նույնպես համագործակցության ուղիներ փնտրենք, որովհետև մեզ համար ցեղասպանությունների ճանաչումը ոչ միայն պատմության ճանաչման խնդիր է, այլև գլոբալ անվտանգության և ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված կարևոր ջանք: 

Եվս մեկ անգամ թույլ տվեք ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում  և արտահայտել իմ գոհունակությունը Ձեր այցի առիթով: Համոզված եմ՝ սա նոր, ավելի լավ դինամիկա կհաղորդի մեր երկրների հարաբերություններին»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Պրոկոպիոս Պավլոպուլոսը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել. «Պեկինում մեր հանդիպման ժամանակ ես Ձեզ խոստացա, որ մեկ տարվա ընթացքում կայցելեմ Հայաստանի Հանրապետություն և շատ ուրախ եմ, որ կարողացա կատարել իմ այդ խոստումը: Երկրորդը, որ ուզում եմ նշել՝ ուրախ եմ, որ Հայաստանը մասնակցում է հնագույն քաղաքակրթությունների ֆորումին, քանի որ այդ ձևաչափը շատ կարևոր է: Հույս ունեմ, որ այդ ձևաչափի շրջանակում Հայաստանն իր դերակատարությունը և նպաստը կբերի քաղաքակրթությունների ամրապնդման շրջանակում համագործակցությանը:

Մենք հատկապես ողջունում ենք Հայաստանի և հայ ժողովրդի կողմից գործադրված ջանքերը, որոնք ուղղված են  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Դա շատ կարևոր քայլ է, և մենք մեր կողմից մեր աջակցությունն ենք ցուցաբերում այդ հարցին: Մյուս կողմից, շատ ուրախ եմ, որ այդ պայքարի շրջանակում Հայաստանն իր հերթին ճանաչել է հույների և ասորիների ցեղասպանությունը: Միևնույն ժամանակ, ողջունում ենք և ուրախանում, որ վերջերս Ամերիկայի Միացյալ Նախանգների Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, դա շատ կարևոր է: Մենք դա չենք անում վրեժխնդրության համար, մենք դա անում ենք, որպեսզի այլևս երբևէ չկրկնվեն նմանատիպ հանցագործություններ և ոճրագործություններ:

Շատ ուրախ եմ և ողջունում եմ այն եռակողմ համագործակցությունը, որը կա Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև: Հանդիպումներ պետք է տեղի ունենան արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև երկրների ղեկավարների մակարդակով: Վստահ եմ, որ եռակողմ ձևաչափով համագործակցությունը ոչ միայն օգուտներ կարող է բերել և արդյունավետ կարող է լինել յուրաքանչյուր երկրի համար, այլև ընդհանրապես Հայաստանի՝ Եվրոպական միության հետ համագործակցության համար»:     

Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցությանը վերաբերող հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հունաստանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետներում վավերացումը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ և կարևորել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությունը՝  մարտահրավերներին միասնական դիմագրավելու և ընդհանուր շահերը պաշտպանելու առումով:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հունաստանին ղարաբաղյան հակամարտության հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար և բարձր գնահատել երկկողմ համագործակցությունը ռազմական ոլորտում, մասնավորապես, հայ սպաների համար Հունաստանում ուսումնառության ծրագրերի կազմակերպման առումով:

«Պարոն նախագահ, մեր երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարի առումով բոլոր հիմքերն ունենք»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

«Համոզված եմ՝ մեր եռակողմ համագործակցության ձևաչափը կարող է մեծ արդյունքներ ապահովել: Հայ ժողովրդին մաղթում եմ հաջողություններ և բարգավաճում»,-  իր հերթին նշել է Հունաստանի նախագահը:   

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ը մշակում է ԴՆԹ թեստ՝ կենսաբանական զենքը դաշտային պայմաններում նույնականացնելու համար Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Լավրովը և Արաղչին քննարկել են Կիևի կողմից իրանական նավի վրա հարձակման հետ կապված իրավիճակը Կամո Ունանյանը՝ Աշխարհի չեմպիոն «Ռեալ»-ը նոր տրանսֆեր է համաձայնեցրել. Ջեյքոբս Ռուսական ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Շևչենկո բնակավայրը. ՌԴ ՊՆ Չինաստանի գիտնականները լուծել են հարյուրամյա մաթեմատիկական խնդիրները Հայաստանը դարձավ վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան - հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն Իրանի ԱԳ նախարար. Զելենսկին Իսրայելի ցուցումով է հարձակվել մեր նավի վրա, սա անպատասխան չի մնա Պուտին․ Ռուսաստանը պատերազմ չի սկսել Ճապոնացի երկու ֆուտբոլիստ տեղափոխվել է ԱՊԼ. պաշտոնական Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա Կենցաղային վեճից հետո բնակարանում լուսաձայնային ատրճանակից կրակոցներ են հնչել Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է «Հատուկ ռազմական գործողության հերոսները պատմություն են կերտում». Պուտին Նոր հարվածներ են հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր Ապացուցել ենք՝ մեր դրոնները խոցում են նույնիսկ Մոսկվայից հեռու գտնվող թիրախները. Զելենսկի Վեհափառը վստահություն է հայտնել՝ հայրենիքից ստացած տպավորությունները նոր ներշնչանքի աղբյուր կդառնան ուխտավորների համար Ռուսաստանը հարված է հասցրել թուրքական նավին Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել ու փորձել փախուստի դիմել (տեսանյութ) «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պետք է թիմի ավագի թևկապը վստահի Ջուդ Բելինգեմին. Պետի Հայաստանը Ռուսաստանից յուղազերծ չոր կաթի ներմուծողների թոփ-3-ում է Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշման մեջ. Պեսկով Ֆուտզալի ԱԱ-2028. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում Ովքեր են Հայաստանի ծանրամարտի աղջիկների երիտասարդական առաջնության չեմպիոնները Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից Ռումինիան հայտնել է օդային տարածքում երրորդ անօդաչուի խոցման մասին Թեհրանը դադարեցրել է պատասխան հարվածները՝ ԱՄՆ-ի գործողությունների կասեցումից հետո Բեռլինում վրաերթի մանրամասներ են ի հայտ եկել Արաքս գետի վրա հնարավոր է երկրորդ կամուրջը կառուցվի Իրանը հայտնել է բանակին նորագույն անօդաչու սարքերի մատակարարման մասին Իրանը հարվածների ընթացքում ոչնչացրել է ԱՄՆ-ի 11 ինքնաթիռ և ուղղաթիռ Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել Իրանը պաշտոնապես դադարեցրել է տարածաշրջանում ռազմական գործողությունները. բանակի ներկայացուցիչ Վաղը ես կմեկնեմ Վաշինգտոն՝ Թրամփի հրավերով. Նեթանյահու 25 տարի անց Եվրամիությունը կվերանա. Օրբան Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը Իրանը հայտնել է Օմանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի Չի բացառվում Իրանի դեմ լայնածավալ պատերազմի վերսկսումը. Թրամփ Իսրայելն արդեն երրորդ օրն է արշավանքներ է իրականացնում Արևմտյան ափին․ ձերբակալվել է մոտ 40 պաղեստինցի Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի (տեսանյութ) ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է
Ամենադիտված