Բժիշկները կնոջ 18 կիլոգրամանոց ուռուցքը շփոթել են հղիության հետ (լուսանկարներ)
Այլ
Հնդիկ բժիշկները հեռացրել են 18.1 կգ կշռող քաղցկեղը 38-ամյա կնոջ ձվարանից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Կավիտա Կալամը 7 ամիս տառապել է որովայնի ցավերից: Կինը և բժիշկները կարծել են, թե նա հղի է: Մի օր Կալամը սկսել է դժվարությամբ շնչել և նրան հոսպիտալացրել են: Բժիշկները պարզել են, որ ուռուցքը զբաղեցնում է կնոջ ստամոքսի 95% -ը: Բժիշկները նշել են, որ եթե ավելի ուշ անեին վիրահատությունը, այն ուղղակի կպատռեր կնոջը ներսից:
Վիրաբույժները վիրահատել են կնոջը և հեռացրել շիճուկային ցիստադենոման: Բարորակ ուռուցքը լցված է եղել թափանցիկ ջրանման հեղուկով: Վիրահատող բժիշկը նշել է, որ դա ամենամեծ կիստան է, որը նա երբևէ տեսել է: Նա հավելել է, որ կնոջ որովայնի շրջագիծը 1.06 մետր էր՝ նորագոյացության պատճառով:
Մինչև վիրահատությունը կալամը կշռել է 56,6 կգ, իսկ ուռուցքի հեռացումից հետո նա դարձել է 37 կգ:
Այժմ Կավիտա Կալամի վիճակը գնահատվում է կայուն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն