Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (ֆոտո) Գուրգեն Մարտիրոսյանը գլխավորելու է «Համերաշխություն» դաշինքի ցուցակը Գավառի ՏԻՄ ընտրություններում «Արձանագրված խնդիրները բազմաթիվ են». ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց #ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ «Ջերմ ողջույններ Սյունիքից». ԵՄ դեսպաններն այցելել են Մեղրիի լեռնանցք Կառավարությունը հրապարակել է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ խոստացված 74-էջանոց զեկույցը Հայաստանի հավաքականը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 բրոնզե մեդալով Սոսկ խոսքեր չեն, այլ ըստ էության ուղղակի սպառնալիք. Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ հայտարարությունները «Հայաստանի անվտանգությունն է անտեր մնալու»․ Սամվել Կարապետյանը՝ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին «Սա հարձակում է կրոնական ազատության դեմ»․ Գարեգին Երկրորդի փաստաբանը՝ քրեական հետապնդման մասին Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը. տվյալների մի մասը ձեռք է բերվել Եվրաջասթի գործիքակազմի կիրառմամբ 

Բանակն առաջնահերթությունների առաջնահերթությունն է. Փաշինյանը նվերներ է հանձնել զինվորներին

Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է պաշտպանական բանակի հյուսիսային հատվածի սահմանապահ դիրքեր: Վարչապետ Փաշինյանին և նախագահ Սահակյանին ուղեկցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը և ԱՀ Պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սահմանապահ դիրքերում Նիկոլ Փաշինյանին և Բակո Սահակյանին զեկուցել են առաջնագծում առկա վիճակի, սահմանապահ դիրքերում վերջին շրջանում իրականացված ինժեներական, տեխնիկական հագեցվածության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: ՀՀ վարչապետը և ԱՀ նախագահը ծանոթացել են զինծառայողների կենցաղային պայմաններին և զրուցել զինվորների հետ: ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է զինված ուժերի, ռազմարդյունաբերության շարունակական զարգացումը և նշել, որ բանակը պետք է դառնա տնտեսության զարգացման լոկոմոտիվը: Վարչապետը կարևորել է զինված ուժերում սննդի նոր կարգի ներդրումը և նկատել, որ այն կարող է խթանել նաև գյուղատնտեսության զարգացումը, քանի որ գյուղմթերքը ձեռք է բերվելու ուղիղ գյուղացուց:

Զինծառայողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանապահ դիրքեր այցելելու նպատակին, զինված ուժերի զարգացմանը, զինծառայողների շրջանում միջանձնային հարաբերություններին և այլ հարցերի:

Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հարգելի պետ,
Պաշտպանության բանակի հարգելի հրամանատար,
պարոնայք սպաներ, գեներալներ, զինվորներ,

շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Այսօր մեր շրջայցի նպատակն է պարզել` արդյոք զինվորների կյանքում դրական փոփոխություններ տեղի են ունենում, թե ոչ, և՛ երկարաժամկետ, և՛ կարճաժամկետ առումով: Այսինքն` կարճաժամկետ առումով ի՞նչ է տեղի ունեցել և երկարաժամկետ առումով ինչ պետք է տեղի ունենա: Եվ իհարկե, ամենակարևոր նպատակը ձեզ տեսնելն է, ձեր աչքերը տեսնելը, փորձել կարդալ, թե ձեր աչքերում ի՞նչ է գրված: Ուրախ եմ արձանագրել, որ ձեր աչքերի մեջ ես վստահություն եմ տեսնում ձեր սեփական ուժերի նկատմամբ, վստահություն եմ տեսնում մեր հայրենիքի նկատմամբ և վստահություն եմ տեսնում մեր ապագայի նկատմամբ:

Իհարկե, ոմանց հայացքի մեջ դա ուժեղ է երևում, ոմանց հայացքի մեջ թույլ, բայց մեր ընդհանուր նպատակը մեր հավաքական վստահությունն առաջին հերթին միմյանց նկատմամբ, յուրաքանչյուրս մեր ուժերի նկատմամբ և մեր հավաքական ուժի նկատմամբ բարձրացնելն է: Եվ ես ուզում եմ հույս հայտնել, որ դուք մշտապես զգում եք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, Արցախի Հանրապետության իշխանությունները ոչ մի վայրկյան չեն մոռանում սահմանը պահող զինվորի մասին:

Վերջերս Պաշտպանության նախարարությունում կոչումներ շնորհելու առիթ ունեինք` արձանագրումը հետևյալն էր. այն, ինչ կատարվում է թիկունքում, ցանկացած գործունեություն իմաստ ունի այնքանով, թե ինչքանով է սահմանը պահող մեր զինվորն ամուր: Բինզեսը, քաղաքական գործունեությունը, կապ չունի` ընդդիմադիր թե իշխանական, որևէ գործունեությունն իմաստավորվում է բացառապես ձեր շնորհիվ, որովհետև եթե դուք, մենք, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության զինված ուժերը պինդ կանգնած չլինեն բանակի թիկունքին` մնացած ամեն ինչը կլինի անիմաստ, ամեն ինչը` սկսած սրճարաններից, թատրոններից, կինոներից, ավտոմեքենաներից, տաղավարներից, ժամանցից, բացարձակ ամեն ինչը կլինի անիմաստ:

Եվ ես ուզում եմ, որ այդ գիտակցումը ձեր մեջ լինի, որովհետև երբեմն կարող է հարց ծագել, թե ինչո՞ւ ենք մենք այստեղ կանգնած: Դուք այստեղ կանգնած եք մեր ամբողջ պետության, ամբողջ ժողովրդի կյանքը, գործունեությունը, ամեն օրը և ամեն պահը իմաստավորված դարձնելու համար, որովհետև եթե դուք այստեղ չլինեք, այնտեղ ոչ մեկ իմաստ չի ունենա ընդհանրապես որևէ բան անելու: Հետևաբար, անձամբ ես, մեր կառավարությունը ուզում ենք, որ դուք ամեն րոպե զգաք, թե մենք ինչքան բարձր ենք գնահատում այն ծառայությունը, որ դուք կատարում եք հայրենիքի առաջ:

Հայրենիքը մեր ունեցած ամենաբարձր զգացողությունն է, բայց ես ուզում եմ, որ մեզնից յուրաքանչյուրն ավելի կոնկրետ ընկալի ինչ է Հայրենիքը, ավելի ճիշտ, ովքեր են Հայրենիքը, ով է Հայրենիքը: Հայրենիքը ձեր ծնողներն են, Հայրենիքը ձեր քույրերն են, ձեր եղբայրներն են, ձեր հարազատներն են, Հայրենիքը ձեր սիրած աղջիկներն են, Հայրենիքը ընկերներն են, Հայրենիքը ձեր պապերն են, Հայրենիքը ձեր սերունդներն են, որոնք դեռ պետք է ծնվեն և որոնք պետք է ապրեն ազատ և երջանիկ երկրում: Եվ ես հույս ունեմ, որ այդ հոգատարությունը, այդ մտահոգությունը, այդ նպատակը դուք զգում եք:

Այժմ Զինված ուժերում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ: Իհարկե, այդ փոփոխությունները ձեզնից մի մասը կզգա շուտ, կապված տեղակայման վայրից, այլ հանգամանքներից, բայց դուք մի բան պետք է իմանաք. սովորաբար ընդունված է ասել, որ անվտանգությունը, բանակն առաջնահերթություն է, բայց ես ասում եմ, որ անվտանգությունը, բանակը բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունն է: Հենց իմ նշած առաջին պատճառով, որովհետև զինված ուժերի մարտունակությունից, ամրությունից է կախված ձեր թիկունքում տեղի ունեցող ցանկացած բան, ցանկացած բանի իմաստ ունենալը, հակառակ դեպքում որևէ բան իմաստ չի ունենա:

Պատկերացրեք, ինչ-որ միջավայրում, հնարավոր է բնության մեջ ձեզնից շատերի ընկերները, ծնողները որևէ մեկի ծննդյան օրն են նշում` հանգիստ, ուրախ, միմյանց անեկդոտներ են պատմում, երգում են, պարում. դա ձեր ծառայության շնորհիվ է, որովհետև եթե այդ ծառայությունը չլիներ` այդ ամենը չէր լինի, այդ ամենն իմաստ չէր ունենա և այդ ամենի տրամադրությունը չէր լինի ընդհանուր առմամբ: Եվ հիմա մեր նպատակն այն է, որ այս կապը, այս բովանդակությունը դուք զգաք. զգաք սպառազինության մակարդակում, զգաք ձեր հագած կոշիկով, զգաք ձեր հագած շորով, զգաք ձեզ տրամադրվող սննդով, զգաք իրար նկատմամբ ձեր վերաբերմունքով, այստեղ արդեն կառավարության անելիքն ավելի քիչ է, ձեր անելիքն՝ ավելի շատ:

Սա մեր ամենակարևոր խնդիրներից մեկն է, այդ խնդիրը միայն բանակում չէ, այլ ընդհանրապես մեր երկրում: Ո՞նց ենք մենք իրար վերաբերվում` Հայրենիքը դա է, Հայրենիքն այդտեղից է սկսվում, որովհետև այնպես, ինչպես մենք իրար ենք վերաբերվում, նույն կերպ մենք մեր Հայրենիքին ենք վերաբերվում, որովհետև Հայրենիքը նաև հող է, բայց հողն առանց մարդու Հայրենիք չէ, հողը մարդով է Հայրենիք դառնում: Հետևաբար, մենք մեր Հայրենիքը սիրում ենք, մեր Հայրենիքին վերաբերվում ենք այնպես, ինչպես մարդուն ենք վերաբերվում:

Մարդուն այդ տեսական հասկացություններից պետք է կոնկրետացնել, մարդը ձեզնից աջ, ձեզնից ձախ, ձեր հետևը և ձեր դիմացը նստածն է: Ամեն ինչ կախված է դրանից, թե ինչպես եք դուք իրար վերաբերվում, ինչպես ենք մենք իրար վերաբերվում, ինչպես է սպան վերաբերվում ձեզ, դուք ինչպես եք վերաբերվում սպային:

Այս առումով, ցավոք, պետք է ասենք, որ այդտեղ ավելի շատ աշխատելու տեղ ունենք, այդտեղ ավելի շատ բան ունենք անելու: Փոխադարձ հարգանքն այն ամենակարևոր բանն է, որ մենք պետք է ունենանք: Գիտեք, ամեն մարդ յուրովի է. մեկը մի տեղ ուժեղ է, մյուսը մի տեղ թույլ և այլն, և այլն, բայց հիշեք, որ երբեք չկա բացարձակ ուժեղություն և թուլություն: Մեկն այսօր կարող է բանակում լինել համեմատաբար, ավելի թույլ, վաղը՝ քաղաքացիական կյանքում, մի ուրիշ իրավիճակում, կարող է լինել շատ ավելի ուժեղ: Եվ հետևաբար պետք է միշտ այս բանն աչքի առաջ ունենալ: Թույլին պետք է ոչ թե քամահրանքով վերաբերվել, այլ օգնել, որովհետև թույլ չկա, զինվորը թույլ չի լինում, զինվորը ձեր թիկունքն է, մենք իրար թիկունքն ենք և հետևաբար մենք պետք է իրար այդպես վերաբերվենք:

Համենայն դեպս, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ ամենամեծ նպատակն է, որ դուք ամեն օր, ամեն պահ զգաք իմ անձնական հարգանքը ձեզնից յուրաքանչյուրի նկատմամբ, զգաք իմ անձնական հարգանքը ձեր ծնողների նկատմամբ, զգաք, որ չկա այդպիսի խնդիր, դարդ, որի լուծումն ինձ համար նույնքան կարևոր չէ, որքան ձեզնից յուրաքանչյուրի համար, ձեր ծնողների համար: Մեր խնդիրն է, իմ խնդիրն է, որ դուք զգաք իմ անձնական սերը ձեզնից յուրաքանչյուրի նկատմամբ, ձեր ծնողների նկատմամբ, ձեր անցած ճանապարհի նկատմամբ, բայց ամենակարևորը` ձեր ապագայի նկատմամբ, որովհետև ապագան այն է, ինչ մենք այսօր ձևակերպում ենք:

Մենք այսօր մեր ամեն արարքով կանխորոշում ենք ապագան: Մեզնից յուրաքանչյուրի ամեն արարք, նույնիսկ ամենանվազագույն արարք իրականության վրա ունի ազդեցություն: Եվ այն իրականությունը, որը մեր շուրջը կա` մենք ենք ստեղծում: Եվ հիմա ամենակարևոր խնդիրը, որ ես դնում եմ մեր զինված ուժերի առաջ, հետևյալն է. բանակը նաև պետք է լինի կրթության շատ կարևոր տեղ: Իմիջիայլոց, ես կարծում եմ, որ սա էլ է շատ կարևոր ընկալում: Իմ ընկալմամբ` զինվորական գործն ամենաինտելեկտուալ գործերից մեկն է, որովհետև կան զորահրամանատարներ, որոնք լեգենդ են, լեգենդար են: Կան զորահրամանատարներ, որոնք միշտ հաղթել են: Ինչպես է լինում, որ ենթադրենք 5 հազարանոց զորախումբը հաղթում է 25 հազարանոց զորախմբին, միայն մի բանի արդյունքում. առաջինը` հրամանատարի, ըստ աստիճանակարգության` հրամանատարական անձնակազմի ինտելեկտի և սրանից բխող նվիրվածության, դուխի, գիտելիքի:

Այսօր որ շատ են խոսում ռազմական բալանսի մասին, ասում են` Ադրբեջանն այս ունի, այս ունի, այս ունի: Մենք ի՞նչ ենք ասում. նախ մենք բնականաբար ամեն ինչ անում ենք, այսօր մենք նոր տեխնիկա տեսանք, այսօր այնպիսի ձեռքբերումներ ունենք, որոնք էկրանների առաջ ցույց տալու չէ ու կշարունակենք ունենալ այդպիսի ձեռքբերումներ, բայց մեր պատմությունը մեզ ի՞նչ է ասում. 88, 90, 91 թվականներին մենք ավելի պատրաստ էինք պատերազմի, քան Ադրբեջա՞նը, իհարկե` ոչ, նրանք ի՞նչքան զենք ունեին, մե՞նք ինչքան զենք ունեինք: 1918 թվականին` Սարդարապատի ժամանակ, մենք ավելի՞ պատրաստ էինք. ավելի անպատրաստ չի լինում ընդհանրապես, բայց մենք այսօր կանք, մենք այսօր նստած ենք Մատաղիսում` որպես հաղթած ժողովրդի ներկայացուցիչներ և մենք իրար աչքերի մեջ նայում ենք և տեսնում ենք այդ հաղթանակի կամքը, որը դաստիարակվել է մեր անցյալ հաղթանակներով և որը մեզ մոտ դաստիարակում է ապագա հաղթանակների վճռականություն: Սա է մեր անելիքը, և ես ուզում եմ բոլորիդ` շարքային անձնակազմիդ, սպայական անձնակազմիդ շնորհակալություն հայտնել ձեր ծառայության համար:

Այդ ծառայությունն արժանի է և գնահատվում է ամենաբարձր կերպով: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ընտանիքների անդամներին` և սպայական կազմի, և շարքային կազմի, և պայմանագրային զինծառայողների, որովհետև զինվորական լինելու համար առավել ևս պետք է ունենալ ընտանիքի աջակցությունը: Եվ ուզում եմ բոլորիդ ընտանիքների անդամներին շնորհակալություն հայտնել ձեր ծառայության համար, ձեր նվիրվածության համար, ձեր դուխի համար, ձեր ուժեղության համար, և խնդրում եմ առիթի դեպքում իմ անունից ձեր ընտանիքների բոլոր անդամներին բարևել:

Շնորհակալություն»:

Այնուհետև վարչապետը խրախուսական նվերներ է հանձնել ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին:

Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ Զինված ուժերում այժմ իրականացվում են բազմաթիվ դրական փոփոխություններ:

«Դուք գիտեք, որ մենք ավելի քան 2 մլրդ դրամ ենք հատկացրել զինվորների ծառայության պայմանները բարելավելու համար: Այժմ մեծ թափով ընթանում է սննդի որակը բարելավելու ծրագիրը, որը թույլ տվեք ասել, հեղափոխական նշանակություն ունի, ընդ որում, երեք ուղղությամբ. ամենաառաջինը` զինվորի սննդի որակի մակարդակն է, երկրորդը` դրանից զինվորի ինքնազգացողությունը, թե ինչպես է կառավարությունը վերաբերվում զինվորին և նրա կարիքներին, երրորդը` դրա սոցիալական ազդեցությունը: Ուզում եմ արձանագրել, որ սննդի փոփոխության արդյունքում զինվորների ծնողները հանձնուքների նախկին ծավալը չեն ուղարկում: Դա նշանակում է, որ նաև նրանց ծախսերն են կրճատվում, դա նաև սոցիալական ազդեցություն է ունենում:

Հաջորդը, սպառազինությունների ձեռքբերման առումով ուրախ եմ և հպարտությամբ կարող եմ ասել, որ մենք այս մեկուկես տարվա ընթացքում շատ շոշափելի ձեռքբերումներ ունենք: Այս համատեքստում, կարևորում եմ նաև զինթոշակառուների բնակարանային ապահովման խնդրի լուծումը, որովհետև այսօրվա սպան գիտի, որ վաղը զինթոշակառու է լինելու, և կառավարությունը երբեք այդ հարցն օրակարգից չի հանելու: Հակառակը, Արցախի իշխանությունների հետ ունենք պայմանավորվածություն, որ մենք գործող սպայակազմի բնակարանային խնդիրները պետք է մինչև 2023 թվականը ներառյալ լուծենք համատեղ ուժերով:

Բացի սպառազինությունից, այսօր ձեռք է բերվում ավտոմոբիլային մեծ քանակությամբ տեխնիկա, շատ մեծ փոփոխություններ են տեղի ունենում և շարունակվելու են տեղի ունենալ զինվորների հագուստի և կոշիկի առումով: Այստեղ դեռ չենք հասել մեր ուզած որակին, բայց շատ էական փոփոխություն կա:

Այս ամենի ամենակարևոր իմաստը հետևյալն է. զինվորն ամենահեռավոր մարտական հենակետում պետք է իր կողքին զգա կառավարության ներկայությունը, ժողովրդի ներկայությունը, Հայրենիքի ներկայությունը: Զինվորը դիրքում երբեք իրեն միայնակ պետք է չզգա: Ես նկատի ունեմ` մենք ասում ենք սնունդ, հագուստ, զենք, ենթակառուցվածքների բարելավում, տեսադիտարկման համակարգեր, այսօր դիրքերն ապահովվում են խմելու ջրով, և այդ պրոցեսը մեծ թափով ընթանալու է և ավելի մեծ թափ է ստանալու: Ճիշտ է, այս ամենը տեխնիկական նշանակություն ունի, բայց ես ուզում եմ ընդգծել դրանց բովանդակությունը:

Զինված ուժերը, զինվորը, սպան պետք է զգան, որ իրենց կողքին է կառավարությունը, ժողովուրդը, Հայրենիքը` ամեն վայրկյան, 24 ժամ, գիշեր ու ցերեկ, տարին 12 ամիս և այդպես լինելու է միշտ և այս զգացողությունը զինվորի սրտում, զինվորի հոգում պետք է անընդհատ ուժեղանա: Իհարկե, դա կապված է շոշափելի ենթակառուցվածքների, ձեռքբերումների հետ, բայց այդ փոփոխությունների ամենակարևոր իմաստը մտքի և զգացողության փոփոխություններն են, որոնք ես համոզված եմ, որ կան:

Ամենակարևորը չնշեցի. զինված ուժերում սպայական կազմի աշխատավարձերի բարձրացումը, որը շատ էական բարձրացում է, դա խորհրդանշական բարձրացում չի կարելի համարել: Ձեր հարցին ի պատասխան՝ ես շարունակում եմ և դեռ ավարտին չեմ հասնում և այդ ավարտը չի լինելու, որովհետև այս պրոցեսը շարունակվելու է անընդհատ: Հայոց բանակն ուժեղանալու է ամեն օրվա հետ, ամեն շաբաթվա հետ, ամեն ամսվա հետ, ամեն տարվա հետ և ամեն դարի հետ: Ու այդպես շարունակվելու է հավերժ»:
 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (ֆոտո)ԱՄՆ-ը և Չինաստանը երկարաձգել են իրենց առևտրային համաձայնագրի ժամկետը մինչև հունվարի 10-ը Գուրգեն Մարտիրոսյանը գլխավորելու է «Համերաշխություն» դաշինքի ցուցակը Գավառի ՏԻՄ ընտրություններում«Արձանագրված խնդիրները բազմաթիվ են». ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց Բայրամով. TRIPP-ը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացման համարԱրտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոցՍի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է դառնան գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ #ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ«Ջերմ ողջույններ Սյունիքից». ԵՄ դեսպաններն այցելել են Մեղրիի լեռնանցք Կառավարությունը հրապարակել է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ խոստացված 74-էջանոց զեկույցըՀայաստանի հավաքականը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 բրոնզե մեդալովՍոսկ խոսքեր չեն, այլ ըստ էության ուղղակի սպառնալիք. Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ հայտարարությունները «Հայաստանի անվտանգությունն է անտեր մնալու»․ Սամվել Կարապետյանը՝ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին«Սա հարձակում է կրոնական ազատության դեմ»․ Գարեգին Երկրորդի փաստաբանը՝ քրեական հետապնդման մասինԹրամփը Սի Ծինփինին դիմավորել է ինքնաթիռի մոտ՝ ԱՄՆ ժամանելուց հետո Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը. տվյալների մի մասը ձեռք է բերվել Եվրաջասթի գործիքակազմի կիրառմամբ Դաժան բախում՝ Արագածոտնում․ 3 վիրավոր, նրանց թվում՝ ազատամարտիկ, քաղաքական գործիչ Վարդան Մալխասյանը․ Երևան-Գյումրի ճանապարհին 5 կմ խցանում է առաջացելՍպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը քննարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերըՀայաստանի և Հունաստանի վարչապետները քննարկել են երկկողմ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը 8.3 մլն դրամի համակարգչային հափշտակության գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրանք է ներկայացվել 1 անձիԵթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ. ԶաքարյանԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը․ կայացել է Փաշինյան–ֆոն դեր Լայեն հանդիպումը«Ժողովուրդ». Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում «Փաստ». Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին «Հրապարակ». Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան «Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է «Ժողովուրդ». ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները «Փաստ». Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները «Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը «Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները «Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է «Փաստ». Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները «Մանկական Եվրատեսիլ»-ում Naré-ն կներկայացնի Հայաստանը «BOO!» երգով Ապամոնտաժումներ են իրականացվել Էրեբունի վարչական շրջանումՍեպտեմբերի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահական համընդհանուր ծածկույթի ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումներն ու փորձըՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ ՍիբիգաՈ՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվելԳազայի վերականգնման համար նախատեսվում է 2.45 մլրդ դոլարի վեցամսյա ծրագիր. AxiosՀոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ հավաքականի հետՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայանՆեթանյահուն «անակնկալներ» է խոստացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթումՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվում է ջրանջատում. «Վեոլիա Ջուր» 26 մարդու կյանք փրկած շան պատվին Վենեսուելայում հուշարձան է կանգնեցվելՊարեկները «ակուլաթափ» են արել մի քանի վարորդների, որոնց պետհամարանիշների վրա շնաձկներ են եղել
Ամենադիտված