Ոչխարների առեղծվածային սպանդը վախեցրել է ֆերմերներին
Այլ
Անգլիայի հյուսիսում գտնվող Բեմշոու գյուղի բնակիչներն անհանգստացած են խորհրդավոր հանգամանքներում կատարված ոչխարների սպանդից, գրում է The Mirror-ը:
Հաղորդվում է, որ մերձակայքում հայտնաբերվել են երկու ոչխարի, ինչպես նաև վիրավոր կովի և երկու հորթերի դիակներ: Նշվում է, որ նրանց վրա եղել են հնգանկյան նշաններ: Նման սատանայական նշաններ հայտնաբերվել են նաև մոտակա հնավուրց եկեղեցու պատերին:
Գյուղացիները կարծում են, որ այդ սատանայական սպանության ետևում կանգնած է տեղի ֆերմերներից մեկը: Նրանք նաև կարծում են, որ հանցագործները մի քանիսն են եղել, քանի որ հնարավոր չէ միայնակ բռնել և սպանել ոչխարին, առավել ևս՝ կովին:
Տեղի եկեղեցու սպասավորները կարծում են, որ դա ինչ-որ սատանայական ծեսի հետ է կապված, քանի որ Նյու Ֆորեսթ շրջանը, որում գտնվում է գյուղը, դեռ հնուց հայտնի է իր չար ուժերի հետ կապված կախարդներով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն