Զենքով ու դանակով ավազակային հարձակում՝ Կոտայքի մարզում. հափշտակել են գումար և բջջային հեռախոս
Արտակարգ Պատահար
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, դիմակավորված, դանակով և զենքի նմանվող առարկայով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 03;00-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք ներս են մտել Աբովյան քաղաքի Հանրապետության 15 հասցեում գործող խանութ-սրահ և խանութի սեփականատիրոջից ու նրա աշխատակցից հափշտակել են խոշոր չափի գումար և այնտեղ եղած հեռախոսն ու դիմել փախուստի:
Դիմակավորված անձինք ավազակային հարձակումը կատարել են խանութի աշխատակիցների նկատմամբ ակնհայտ առողջությանը վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն