Արարատում էլեկտրագնացքը բախվել է մարդատար ավտոմեքենային. կան տուժածներ
Արտակարգ Պատահար
Դեկտեմբերի 1-ին, ժամը 19։37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղից Բյուրավան գյուղ տանող ավտոճանապարհին էլեկտրագնացքը բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային: Կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն