Գուրգեն Մարտիրոսյանը գլխավորելու է «Համերաշխություն» դաշինքի ցուցակը Գավառի ՏԻՄ ընտրություններում «Արձանագրված խնդիրները բազմաթիվ են». ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց #ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ «Ջերմ ողջույններ Սյունիքից». ԵՄ դեսպաններն այցելել են Մեղրիի լեռնանցք Կառավարությունը հրապարակել է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ խոստացված 74-էջանոց զեկույցը Հայաստանի հավաքականը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 բրոնզե մեդալով Սոսկ խոսքեր չեն, այլ ըստ էության ուղղակի սպառնալիք. Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ հայտարարությունները «Հայաստանի անվտանգությունն է անտեր մնալու»․ Սամվել Կարապետյանը՝ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին «Սա հարձակում է կրոնական ազատության դեմ»․ Գարեգին Երկրորդի փաստաբանը՝ քրեական հետապնդման մասին Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը. տվյալների մի մասը ձեռք է բերվել Եվրաջասթի գործիքակազմի կիրառմամբ Դաժան բախում՝ Արագածոտնում․ 3 վիրավոր, նրանց թվում՝ ազատամարտիկ, քաղաքական գործիչ Վարդան Մալխասյանը․ Երևան-Գյումրի ճանապարհին 5 կմ խցանում է առաջացել 

«Այո-այո՛, իմ շունն ա». «Դիլիջան» ազգային պարկի տնօրենը կրակել և սպանել է «սեփական» շանը

Հասարակություն

Բնությունը պահպանելու կոչված կառույցի՝ «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանն այսօր սեփական ռեստորանի տարածքում կրակել և սպանել է «սեփական» շանը: Այս մասին ահազանգ է հնչել «Դինգո թիմ» ՀԿ կողմից՝ մեջբերելով ականատես Արփի Թագոյանի խոսքերը: Դեպքը տեղի է ունեցել առնվազն 4 ականատեսի ներկայությամբ: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը զրուցեց ականատեսներից Արփի Թագոյանի հետ, որը ներկայացրեց դեպքի մանրամասները. «Մինչև կնստեինք, մոտեցա, նկարեցի շանը, ինքը ուզում էր խաղալ, խաղացի, տեսա նաև ձագ: Հետո քոթեջում նստել ենք, ուզում ենք հաց ուտել, մեկ էլ հանկարծ կրակոց լսվեց ու շան վնգստոց, անմիջապես վեր թռանք, պատուհանից տեսանք, թե ինչպես այդ շունը կաղալով, վնգստալով մտավ դիմացի մեքենայի տակ, ուզում էր թաքնվել, հետևից մի քանի տղամարդ, ձեռքին հրացան վազելով գնացին ու անմիջապես կրակեցին, մինչև մենք հասանք ու շունը միանգամից մահացավ: Բարձրաձայն լացելով գոռացել եմ, ասել եմ՝ ինչ եք անում, ոնց համաձարձակվեցիք, մոտեցան ասելով՝ ներողություն ենք խնդրում, որ սա ձեր աչքի առաջ եղավ, փչացրեցինք ձեր օրը... կես ժամ ներողություն էին խնդրում ոչ թե, որ շունեն սպանել, այլ՝ որ դա մեր աչքի առաջ է եղել, ասեցին՝ պիտի սպանեինք, բայց չպտիտի ձեր աչքի առաջ սպանեինք: Այնպիսի խեղճ տեսքով շուն էր... Հետո մոտեցավ ոստիկանությունը, թե բա ինչ անեն էտ մարդիկ, դա օրենքի բաց է, մեր քաղաքապետարանը դրանով չի զբաղվում, էտ ձեր ասած քրեական պատիժի օրենքը դեռ չի գործում: Լսեց ուշադիր, ասեց՝ հա շատ վատ բան ա արել և այլն, մենք խոսել ենք իր հետ, ու էտ օրենքը չի գործում, եթե շան տերն ա դա անում: Ամբողջ պատճառաբանությունը դա էր՝ չկա էտ թափառող շների հարցով զբաղվող»: 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կապ հաստատեց նաև «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանի հետ, որն անգամ չթաքցրեց, որ կրակողը հենց ինքն է եղել: «Այո-այո՛, կատաղած շուն էր, իմ շունն ա կատաղած, որպեսզի էրեխեքին հասարակական վայրում բան չանի, վերացրել ենք: Բա ի՞նչ անենք, թողենք էրեխեքին ուտի... էս 3-4 օր ա կատաղած էր, աֆիցանտի վրա էր հարձակվում, ժողովրդի բանի, էլ բան չէինք կարա անեինք, պտի թողեինք մարդ կծեր, հենա միանգամից ասինք... ինքն էլ կիրակի օր ա: Այո,՛ լրիվ օրինական որսորդական զենքով: Էս 3 օր ա հարձակվել ա սրա-նրա վրա, գժված շուն ա, արդեն կատաղած, միակ վարիանտն էն էր, որ դրան պտի շուտ բան արվեր... պտի գար մեկի էրեխուն կծեր, ինքն էլ կատաղած շուն ա, ուրիշ էլ վարիանտ չկար դրան: Էսօր նորից հարձակվել էր սեղան հավաքողի վրա, կծել չի հասցրել, միանգամից սինիով խփել ա, դե կատաղած շուն ա, դրան պետք ա չեզոքացնել, հասարակական սննդի վայր ա, ուրիշ բան չկար ըտեղ էլի: Էս մի տարուց ավել ա պահում եմ: 

Էսօր եթե մեկի էրեխուն կծեր, մենք դրա տակից դուրս կգայինք՞, միանգամից էտ եզրակացությանը եկա... կարայի ես էտ նույնը կատարեի ուշ ժամի, որ ոչ մեկ չտենար, բայց էտ պահն էր, որ ասեց մատուցողը՝ «շեֆ, էլ չեմ կարողանում»... էլ ուրիշ բան չկար, դրան պտի վերացնես...»,- մանրամասնորեն ներկայացրեց «բնության պաշտպանը»: Ականատեսը նշել է, որ տարածքում նաև շան ձագ է նկատել և լուսանկարից կարելի է ենթադրել, որ սպանված կենդանին վերջերս ծննդաբերել է: Այստեղից ակնհայտ է դառնում մայր շան՝ ձագերին պաշտպանելու ցանկությունը: Ըստ ամենայնի՝ Սուրեն Աղաջանյանը սպանել է մայր շանը, իսկ ձագերի ճակատագիրն անհայտ է: Այն, որ Սուրեն Աղաջանյանը բացարձակ անտեղյակ է թե՛ կատաղություն հիվանդությունից, թե՛ հրազեն կիրառելու օրինական կարգից, թե՛ կենդանու նկատմամբ պատասխանատվությունից, ակնհայտ է, իսկ թե իրականում քանի իրավական նորմ է խախտել Սուրեն Աղաջանյանը՝ ներկայացնենք ստորև:

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգրքում վերջերս տեղի ունեցած փոփոխություններից հետո, «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը ենթակա է քրեական պատասխանատվության: ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 258.2 /Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը/ հստակ սահմանում է. «Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»: Իսկ քանի որ, ինչպես Սուրեն Աղաջանյանն է նշել, տարածքում կային «էրեխեք», ապա հոդվածը սահմանում է՝ նույն արարքը, որը կատարվել է՝ մանկահասակի ներկայությամբ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

Հրազենի ապօրինի կիրառում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 173-րդ հոդվածի հատկանիշներով սահմանվում է․ Հոդված 173. Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում, ինչպես նաև դրա համար հատկացված տեղերում սահմանված կարգի խախտումով`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` հրազենի և ռազմամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա: «Կատաղություն» հիվանդության տարածման վտանգ Ըստ «Կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման «կատաղություն» հանդիսանում է կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա հիվանդություն:

Ուստի, եթե կենդանու մոտ առկա են հիվանդության նշաններ կամ չնչին կասկած, անհրաժեշտ է անհապաղ իրականացնել մի շարք անհետաձգելի միջոցառումներ, որոնք սահմանվում են «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ» ՍԿ 3.1.1-0-26-12 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ»-իի հրամանով և այլ իրավական նորմերով: Այս դեպքում, եթե կենդանու մոտ առկա է եղել «կատաղություն» հիվանդություն, Սուրեն Աղաջանյանի ապօրինի գործունեության հետևանքով հնարավոր է ստեղծվի հիվանդության բռնկման օջախ: Ինչպես նշել ենք, դեպքը տեղի է ունեցել «Գետափ» ռեստորանի տարածքում, որը «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանի մասնավոր բիզնեսն է: Ի դեպ, ապօրինի ծառահատումների դեմ պայքարող և ԲՀՊՏ ղեկավարին պատկանող ռեստորանը փայտաշեն է: 

Սուրեն Աղաջանյանը «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն է նշանակվել ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններից հետո՝ 2018թ.-ի օգոստոս ամսին: Ըստ որոշ տեղեկությունների՝ վերջինս հասարակական լայն ծանոթություն ունեցող անձ է, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայանի և Տավուշի նախկին մարզպետ, ԱԺ ներկայիս պատգամավոր Վահե Ղալումյանի: Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ուշադրությունը: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ը և Չինաստանը երկարաձգել են իրենց առևտրային համաձայնագրի ժամկետը մինչև հունվարի 10-ը Գուրգեն Մարտիրոսյանը գլխավորելու է «Համերաշխություն» դաշինքի ցուցակը Գավառի ՏԻՄ ընտրություններում«Արձանագրված խնդիրները բազմաթիվ են». ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց Բայրամով. TRIPP-ը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացման համարԱրտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոցՍի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է դառնան գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ #ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ«Ջերմ ողջույններ Սյունիքից». ԵՄ դեսպաններն այցելել են Մեղրիի լեռնանցք Կառավարությունը հրապարակել է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ խոստացված 74-էջանոց զեկույցըՀայաստանի հավաքականը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 բրոնզե մեդալովՍոսկ խոսքեր չեն, այլ ըստ էության ուղղակի սպառնալիք. Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ հայտարարությունները «Հայաստանի անվտանգությունն է անտեր մնալու»․ Սամվել Կարապետյանը՝ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին«Սա հարձակում է կրոնական ազատության դեմ»․ Գարեգին Երկրորդի փաստաբանը՝ քրեական հետապնդման մասինԹրամփը Սի Ծինփինին դիմավորել է ինքնաթիռի մոտ՝ ԱՄՆ ժամանելուց հետո Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը. տվյալների մի մասը ձեռք է բերվել Եվրաջասթի գործիքակազմի կիրառմամբ Դաժան բախում՝ Արագածոտնում․ 3 վիրավոր, նրանց թվում՝ ազատամարտիկ, քաղաքական գործիչ Վարդան Մալխասյանը․ Երևան-Գյումրի ճանապարհին 5 կմ խցանում է առաջացելՍպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը քննարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերըՀայաստանի և Հունաստանի վարչապետները քննարկել են երկկողմ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը 8.3 մլն դրամի համակարգչային հափշտակության գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրանք է ներկայացվել 1 անձիԵթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ. ԶաքարյանԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը․ կայացել է Փաշինյան–ֆոն դեր Լայեն հանդիպումը«Ժողովուրդ». Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում «Փաստ». Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին «Հրապարակ». Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան «Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է «Ժողովուրդ». ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները «Փաստ». Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները «Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը «Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները «Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է «Փաստ». Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները «Մանկական Եվրատեսիլ»-ում Naré-ն կներկայացնի Հայաստանը «BOO!» երգով Ապամոնտաժումներ են իրականացվել Էրեբունի վարչական շրջանումՍեպտեմբերի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահական համընդհանուր ծածկույթի ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումներն ու փորձըՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ ՍիբիգաՈ՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվելԳազայի վերականգնման համար նախատեսվում է 2.45 մլրդ դոլարի վեցամսյա ծրագիր. AxiosՀոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ հավաքականի հետՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայանՆեթանյահուն «անակնկալներ» է խոստացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթումՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվում է ջրանջատում. «Վեոլիա Ջուր» 26 մարդու կյանք փրկած շան պատվին Վենեսուելայում հուշարձան է կանգնեցվելՊարեկները «ակուլաթափ» են արել մի քանի վարորդների, որոնց պետհամարանիշների վրա շնաձկներ են եղելԲանակից ազատո՞ւմ. նոր նախագիծ․ Հայելային պատասխան կտանք. Մոսկվան՝ Արևմուտքին (տեսանյութ)
Ամենադիտված