Արցախի Ներքին Սուս համայնքում տեղադրվել է զորավար Անդրանիկի կիսանդրին
Արցախ
Արցախի Քաշաթաղի շրջանի Ներքին Սուս համայնքում տեղադրվել են զորավար Անդրանիկի կիսանդրին և երկու խաչքար:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախինախագահի անվտանգության հարցերով խորհրդական ՏիգրանԱբրահամյանը:
«Քաշաթաղի շրջանի Ներքին Սուս համայնքում հիշարժան օր էր։ Միանգամից մի քանի իրադարձություն էր նշվում։ Նախ, նոր պուրակի հիմնման արարողությունն էր, որտեղ հանդիսավոր կերպով տեղադրվեցին զորավար Անդրանիկի կիսանդրին և երկու խաչքար։ Գյուղի դպրոցը համալրվել է նոր համակարգչային սենյակով և խաղահրապարակով»,- գրել է Աբրահամյանը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)