Երևանի քաղաքապետարանը աղբի տեսակավորման համար նվեր է ստացել 2 «Մերսեդես-սպրինտեր»
Հասարակություն
«Դայմլեր Կոնցեռն»-ի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը երկու «Մերսեդես-սպրինտեր» է նվիրում Երեւան քաղաքին: Այս մասին տեղեկացանք քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից:
Այս մեքենաները, միանալով արդեն առկա երեք այլ մեքենաներին, կծառայեն քաղաքում աղբի տեսակավորման գործին՝ վարչական շրջաններից հավաքելով թղթե թափոնները:
Քաղաքապետարանը շնորհակալություն է հայտնել բոլոր նվիրատուներին՝ նշելով, որ մարդկանց օժանդակությունը քաղաքին անհրաժեշտ է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն