ԱԺ-ն ընդունեց մաշկաբանության գիտաբժշկական կենտրոնը մասնավորեցումից հանելու օրինագիծը
Հասարակություն
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը մասնավորեցման ցանկից հանելու վերաբերյալ օրենքի նախագիծը:
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՆարեկԶեյնալյանը:
Նարեկ Զեյնալյանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ ժամանակին կենտրոնի մասնավորեցման ցանկի մեջ մտնելու հիմնավորումներից մեկը բյուջետային համալրումներն են եղել: Պատգամավորի կարծիքով՝ բժշկական կենտրոնը մասնավորեցման ցանկի մեջ ներառվել է բավականին գայթակղիչ տարածք ունենալու պատճառով:
Օրենքի նախագիծն ընդունվեց 109 կողմ և 3 ձեռնպահ ձայներով:
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքումփոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հոկտեմբերի 3-ի Ազգային ժողովի նիստում ընդունվել է 71 կողմ, 4 դեմ և 22 ձեռնպահ ձայներով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն