Վան Գոգի նոր ռեկորդը․ մեկ կտավը՝ 190,4 միլիոն դոլար Հայաստանի երկաթուղին արդիականացման համար մեծ ներդրումների կարիք ունի. Փաշինյան (տեսանյութ) Նանոներարկիչները հաղթահարեցին բուսական բջիջների պատնեշը Ատոմները՝ մեկ ռիթմով․ լույսի նոր աղբյուր է ստեղծվել Փլուզված կամուրջ, այրվող ինքնաթիռ, օդանավի վտանգավոր վայրէջք․ աշխարհը՝ ցնցող կադրերով (տեսանյութ) ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարին դատապարտել են 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմով Աստղը կլանեց իր հարևանին․ «Վեբը» բացահայտել է միաձուլումը Փաշինյանը Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցելու մասին (տեսանյութ) «Վոյաջեր 1»-ի պատմական սահմանը՝ նոր խափանման ստվերում Սևանում 27 և 29-ամյա տղամարդկանց մեքենայից հայտնաբերվել է 40 փաթեթ մարիխուանա (տեսանյութ) Պատը չխանգարեց․ հաղորդագրություն ուղարկեցին ձգողականությամբ Թրամփը՝ Իրանի մասին․ Պուտինից ու Սիից օգնություն չեմ խնդրի 

Ովքե՞ր են ՀՖՖ նախագահի թեկնածուները, ի՞նչ ճանապարհ են անցել և ո՞վ է ամենահավանական թեկնածուն

Սպորտ

Դեկտեմբերի 2-ին` Երևանի ժամանակով ժամը 18:00-ին, ավարտվեց  Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի թեկնածուների գրանցման ժամկետը: Այս ընթացքում ՀՖՖ-ն պետք է ստուգի նախագահի և ՀՖՖ Գործադիր Կոմիտեի թեկնածուների ներկայացրած փաթեթները: Դեկտեմբերի 6-ին ուղիղ եթերով պաշտոնապես կհրապարակվեն բոլորի անունները: Ըստ նախնական տեղեկությունների՝ ՀՖՖ նախագահի թեկնածուները չորսն են: Նրանից 3-ը բացահայտ հայտարարել են իրենց առաջադրման մասին: Նրանք են ԽՍՀՄ տարիների մեր ճանաչված ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, Լոռի ՖԱ սեփականատեր Թովմաս Գրիգորյանը և ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Նրանք տարբեր հարթակներում արդեն հայտարարել են իրենց ցանկությունների մասին:

Ինչպես տեսնում ենք, այս անգամ այսօրվա իշխանությունները քաղաքական թեկնածու չցանկացան տեսնել ՀՖՖ նախագահի պաշտոնում և այդ  պատճառով  էլ դաշտը մնաց ֆուտբոլային կենսագրություն ունեցող մարդկանց՝ որոշ վերապահումներով: Մյուս թեկնածուն էլ Արսեն Աղաջանյանն է. ֆուտբոլային աշխարհը դժվար թե ճանաչի նման անուն ազգանունով մարդու:

Դեկտեմբերի 6-ին մեր հանրությունը կիմանա ՀՖՖ նախագահի թեկնածուների պաշտոնապես հաստատված անունները: Հանրությունը սպասում է նրանց ծրագրերին, կառավարման ռազմավարության տեսլականներին, ով ինչ կադրային քաղաքականություն կվարի:

Փորձենք շատ կարճ էքսկուրս անցկացնել թեկնածուների ֆուտբոլային փորձի, ձեռքբերումների և որոշ տեսլականների վերաբերյալ:

Խորեն Հովհաննիսյան – Անկասկած ֆուտբոլային անձնավորություն է: Խորհրդային տարիներին նրա խաղով հիացել են մեր ֆուտբոլասերները: Խորիկը խաղացել է ԽՍՀՄ հավաքականում: Կարիերայի ավարտից հետո Հովհաննիսյանը հնարավորություն է ունեցել գլխավորելու ՀՀ ազգային հավաքականը, բայց կառավարման փորձ, այնուամենայնիվ, չունի:

Թովմաս Գրիգորյան – ՀՖՖ Գործադիր Կոմիտեի երկարամյա անդամ է, հաջողակ բիզնեսմեն:  2017 թվականից իր հիմնադրած «Լոռի» ակումբը  հանդես է գալիս ՀՀ առաջնություններում: 2018 թվին այն դարձել է ՀՀ առաջին լիգալի չեմպիոն, 2019 թվականին դուրս է եկել ՀՀ գավաթի եզրափակիչ, բացի այդ, այս պահի դրությամբ ՀՀ առաջնության Ձմեռային չեմպիոնն է: Դատելով ֆուտբոլային կենսագրական տվյալններից՝ ֆուտբոլային մենեջմենթից լավատեղյակ է և ունի կառավարչական լուրջ ջիղ, ինչը շատ կարևոր է ՀՖՖ-ն կառավարելու համար: Այստեղ կա խնդիր, Գրիգորյանը ակումբի սեփականատեր է, բայց խոստացել է վաճառել ակումբը ՀՖՖ նախագահ ընտրվելուց հետո: Կպահի նա իր խոստումը՝ ցույց կտա ժամանակը:

Արմեն Մելիքբեկյան – Մելիքբեկյանը լրագրող է եղել,  աշխատել է որպես ֆուտբոլային մեկնաբան: Վարել է նաև ֆուտբոլային վերլուծական հաղորդումներ: Բնականաբար, ֆուտբոլ խաղից լավ հասկանում է: Կարելի է ասել, որ ուղղամիտ է՝ ինչ մտածում անմիջապես ասում է, նրան է պատկանում «ֆինները ներքևից խաղալ չգիտեն» հանրահայտ միտքը: 1,5 տարի է, ինչ հանդիսանում է ՀՖՖ Գլխավոր քարտուղար: Այս պաշտոնում, շատերի կարծիքով, նա ձախողել է և շատերի կողմից չի ընդունվում:  

Արսեն Աղաջանյան – Առայժմ անհասկանալի է, թե ով է նա ֆուտբոլային աշխարհում: Խոսակցություններ կան, որ վերջինս վայելում է ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի հովանավորչությունը: Արդյոք ՀՖՖ-ն կհաստատի նրա թեկնածությունը՝ դժվար է ասել, քանի որ ՀՖՖ գործող կանոնադրությամբ՝ թեկնածուն պետք է առնվազն 2 տարի ֆուտբոլային պաշտոնյա հանդիսանա:       

Այս վերլուծությունների արդյունքում կարելի է եզրակացնել, որ Թովմաս Գրիգորյանը ՀՖՖ նախագահի գլխավոր հավակնորդն է:       

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Reuters․ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը բացահայտում է Եվրոպայի ազդեցության պակասըՎան Գոգի նոր ռեկորդը․ մեկ կտավը՝ 190,4 միլիոն դոլարReuters․ հութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամի շենքըԹմրանյութ տեղադրելու պահին 2 տղամարդու են ձերբակալել․ առգրավվել է 44 փաթեթԵՄ-ն սպառնում է դադարեցնել Լոնդոնի հետ բանակցություններըՀայաստանի երկաթուղին արդիականացման համար մեծ ներդրումների կարիք ունի. Փաշինյան (տեսանյութ) Նանոներարկիչները հաղթահարեցին բուսական բջիջների պատնեշըԱտոմները՝ մեկ ռիթմով․ լույսի նոր աղբյուր է ստեղծվելՓլուզված կամուրջ, այրվող ինքնաթիռ, օդանավի վտանգավոր վայրէջք․ աշխարհը՝ ցնցող կադրերով (տեսանյութ) ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարին դատապարտել են 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմովԱստղը կլանեց իր հարևանին․ «Վեբը» բացահայտել է միաձուլումըՓաշինյանը Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցելու մասին (տեսանյութ) «Վոյաջեր 1»-ի պատմական սահմանը՝ նոր խափանման ստվերումՍևանում 27 և 29-ամյա տղամարդկանց մեքենայից հայտնաբերվել է 40 փաթեթ մարիխուանա (տեսանյութ)Պատը չխանգարեց․ հաղորդագրություն ուղարկեցին ձգողականությամբԹրամփը՝ Իրանի մասին․ Պուտինից ու Սիից օգնություն չեմ խնդրիՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետՊայթյուն Թբիլիսիում․ որոնում են 7 մարդու, այդ թվում՝ 3 երեխայիՊուտին–Թրամփ–Սի․ Ուկրաինան և Իրանի վտանգը․ «Բա զոհվեիք»․ Փաշինյանի սուր ելույթները (տեսանյութ) Գեներալ Մանվելին դավաճանածները և «մոռացածները» Նիկոլի լավագույն թիմակիցներ. Գագիկ Համբարյան (լուսանկար) Թրամփի բանագնացների զգուշացումը․ Մոսկվայի ժամանակը կարող է սպառվելՎերջն այս պահանջները որտե՞ղ են ավարտվելու, ինչո՞ւ ՀՀ-ի հետ Ալիևն այսպես պետք է խոսի. Վարդանյան (տեսանյութ) Թրամփի ուղերձը Պուտինին ու Զելենսկուն․ պետք է ընդհանուր լեզու գտնելԻրանի գրոհը, Ռումինիայի երկրաշարժն ու հարսնացու փախցրած ձին․ ցնցող կադրերԽաշմանյանը՝ «Գանձասարի» ղեկին․ փրկության շանսը գնահատում է 10 տոկոսԶելենսկի․ Թրամփն ու Սին կարող են Պուտինին կանգնեցնել մեկ հանդիպմամբԱնի Հովսեփյանը՝ նոր մենամարտի շեմին․ օլիմպիական երազանքը մնում էՄարտիրոսյանն ու Արոնյանը հաղթեցին․ պայքարը Բուդապեշտում շարունակվում էԵրկու հաղթանակ Խորվաթիայում․ Քեյանն ու Սիմոնյանը՝ քառորդ եզրափակիչումՌանոսի դուբլը․ «Տեներիֆեն» անցավ Իսպանիայի գավաթի հաջորդ փուլՓոչետինոն՝ ճգնաժամի կենտրոնում․ առաջին քննությունը «Լիվերպուլն» է«Մեմֆիսը» պատմություն գրեց․ 8-րդ անընդմեջ արտագնա հաղթանակըԵս դա ընկալում եմ քննադատություն իմ հասցեին. Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի Ավինյանին քննադատելու մասին (տեսանյութ) «Յուտան» կանգնեցրեց «Լեյքերսին»․ 9 հաղթանակից հետո՝ սառը ցնցուղԱլկարասը չկանգնեց․ 11-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրըՍի Ծինփինի և Թրամփի հանդիպումն ավարտվել է ՇենժենումՕլիվիա Մանը՝ Կոնգրեսում․ քաղցկեղի դեմ պայքարի նոր օրինագիծ«Հիմար կատակ են արել». կրակողը Արցախից է, պատերազմում կորցրել է ոտքը. Մանրամասներ՝ Արևիկում ողբերգական դեպքից Խուլիո Իգլեսիասի դեմ քննություն․ երգիչը հերքում է պնդումներըԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Գորդոն Ռեմզին Հոլիվուդի աստղ ստացավ ու հայտնեց՝ շուտով պապիկ կդառնաԳուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալը ո՞րն է․ Փաշինյան Երբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասինԱրիանա Գրանդեն՝ Բեն Սթիլլերի նոր «ընտանեկան գլխացավանքը»Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ. ՓաշինյանՄոնղոլիայում քաղաքական ցնցում․ խորհրդարանը հաստատել է նախագահի հրաժարականըԹրամփ–Պուտին–Սի հանդիպումը մեկնարկել է․ օրակարգում միջուկային զենքն էԹեյլոր Սվիֆթը վերադարձել է CMA-ի բեմ՝ 13 տարվա դադարից հետոՄիջուկային պատերազմում հաղթող չի լինի․ Սի Ծինփինի կոշտ զգուշացումըԴեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. Փաշինյան
Ամենադիտված