Հայաստանը ձգտում է բոլոր առումներով ուժեղացնել կանանց դերը հասարակության մեջ. Շոմբի Շարփ
Հասարակություն
Կանանց մասնակցությունը բանակցություններում հակամարտությունների շուրջ ուղղակիորեն բարձրացնում է այդ բանակցությունների խաղաղության համաձայնագրերի երկարակյացությունը։
Դեկտեմբերի 4-ին «Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը։
«1989-2011 թվականների ժամանակահատվածի 82 համաձայնագրեր են ուսումնասիրվել 42 տարբեր հակամարտություններում։ Այն խաղաղության համաձայնագրերը, որոնցում կանայք են ներգրավված եղել, շատ ավելի երկարակյաց են եղել և շատ ավելի մեծ արդյունքներ են գրանցել»,- շեշտեց Շարփը։
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին մեծ ուրախություն է պատճառում այն, թե ինչպես է Հայաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների գաղափարը առաջ ընթանում։
«ՄԱԿ-ի գրասենյակը սերտորեն համագործակցում է պետական համակարգի հետ, և փորձում ենք կյանքի կոչել կանանց հետ կապված բոլոր ծրագրերը... ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը հրաշալի օրինակներից մեկն է»,- եզրափակեց Շարփը։
Միջոցառմանը մասնակցում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ինչպես նաև Վրաստանից ժամանած հյուրեր։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն