ԱԺ-ն քննարկում է համայնքների միավորման կամ բաժանման տեղական հանրաքվեի մասին օրինագիծը
Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովն առաջի ընթերցմամբ քննարկում է «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հնարավորություն է տալիս համայնքների միավորման կամ բաժանման հարցով անցկացնել տեղական հանրաքվե:
Դեկտեմբերի 4-ի Ազգային ժողովում ներկայացված նախագիծը հեղինակել են պատգամավորներ Վարազդատ Կարապետյանն ուՎահե Ղալումյանը:
Նախագծի համաձայն՝ կառավարության կողմից համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում համապատասխան համայնքների բնակիչները համայնքների միավորման կամ բաժանման հարցով կարող են նախաձեռնել տեղական հանրաքվե: Համայնքի միավորման կամ բաժանման հարցով անցկացված տեղական հանրաքվեի արդյունքները կրում են խորհրդատվական բնույթ: Տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունեն տվյալ համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող մինչև նախաձեռնության գրանցման օրը տասնութ տարին լրացած անձինք:
Խորհրդատվական բնույթի տեղական հանրաքվե անցկացվելու դեպքում համապատասխան ընտրական հանձնաժողովը որևէ որոշում չի կայացնում և քվեարկության արդյունքների արձանագրությունը ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարին և կառավարության լիազորած պետական մարմնին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն