Հայաստանից արտահանումը 2026թ․ հունվարից հունիս ամիսներին Կարո՞ղ է Հայաստանը ԵԱՏՄ-ում քննարկել Ռուսաստան արտահանման սահմանափակումները․ ԵՏՀ կարգերը Tesla-ի շահույթը նվազել է Երգիծական պիեսում հարևաններն են՝ տարբեր առիթներով վիճում են, սակայն միշտ էլ գտնում են նաև երկխոսելու, միմյանց նկատմամբ բարի լինելու ձևեր, առիթներ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Այս կենդանակերպի նշանները տիեզերքի կողմից սև ցուցակում են հայտնվել մինչև ձմռան սկիզբ Լեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot» հրթիռներ Ադրբեջանը քննադատել է ԱՄՆ-ում հայ գերիների վերաբերյալ քննարկված նախաձեռնությունները «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից (տեսանյութ) ՔՊ-ականները պետք է շնորհակալ լինեն Աստծուն ու Փաշինյանին (տեսանյութ) Ինչու՞ է ձերբակալվել «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը. Մանրամասներ Ի՞նչ քաղաքական օրակարգով է «Ուժեղ Հայաստանը» մտնում խորհրդարան․ Դավթյանի մեկնաբանությունը (տեսանյութ) 

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Հասարակություն

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Ադրբեջանի նախագահի տիկին Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ: Այս մասին Աննա Հակոբյանը նշել է «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով համաժողովին:

«Մի քանի օր առաջ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան «Տելեգրամ»-ի իր էջում գրել էր, որ իրենց բոլորի երազանքն է մուղամ լսել Արցախում: Ես Մեհրիբան Ալիևային հրավիրում եմ Արցախ, և նա կլինի մեր հյուրը: Մեր ժողովուրդը, արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել հյուրին, ինչպես հարգել հյուրին և ընդունված մեր հյուրընկալության կանոններից է նաև հյուրին պատվել իր ցանկացած երաժշտությամբ: Մենք կարող ենք ապահովել մուղամը, մենք կարող ենք իրականացնել նրա երազանքը և Ղարաբաղում նա կլսի իր սիրելի մուղամը: Սա հրավեր է և եթե նա ընդունի այդ հրավերը՝ պատրաստ եմ ինքս էլ հյուրընկալվել Բաքվում»,-նշել է Աննա Հակոբյանը:

ՀՀ վարչապետի տիկինը կարծում է, որ սա կարող է ՄԱԿ-ի 1325 բանաձևի շատ ռեալ և շատ բարձր նպատակի իրականացման ձև լինել ամբողջ աշխարհում:

«Բայց եթե Մեհրիբան Ալիևան նկատի ունի, որ իրենց երազանքն այն է, որ գան Արցախ մուղամ լսեն և դա անեն պատերազմի միջոցով՝ ես վստահեցնում եմ, որ այդ դեպքում երազանքն անկատար կմնա: Ոչ միայն անկատար կմնա, այլ եթե նրանք նոր պատերազմ սկսեն, հավանաբար նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք»,-ավելացրել է նա:

Աննա Հակոբյանի խոսքով, եթե Մեհրիբան Ալիևան իր և իր ժողովրդի անունից ասում է, որ երազում է Արցախում մուղամ լսել, ապա այդ երազանքին հասնելու միայն մեկ ճանապարհ գոյություն ունի՝ խաղաղությունը, Արցախի հետ բարիդրացիական հարաբերությունները և որպես հյուր փոխադարձ այցերը: Նա ընդգծել է, որ աշխարհի տարբեր ժողովուրդներ կարողացել են հաղթահարել ավելի երկար տարիներ տևած պատերազմներ, կարողացել են հաղթահարել թշնամանքը, և այսօր չունեն սահմաններ, միևնույն տնտեսական միության մեջ են ապրում, ամենալավ բարեկամներն են:

«Եթե դա հաջողվել է այլ եվրոպական ժողովուրդների, ինչո՞ւ չպետք է մեզ չհաջողվի: Պարզապես ադրբեջանական կողմը պետք է ցուցաբերի քաղաքական կամք և վերջապես իր վրայից թոթափի պատերազմի մոլուցքը՝ հասկանալով, որ դրանով ոչ մի բանի չի կարող հասնել: Ուզում եմ նորից կրկնել, որ հրավերը միանգամայն լուրջ է»,-եզրափակել է Աննա Հակոբյանը:

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգին վերաբերող առաջին բանաձևն ընդունել է 2000թ-ի հոկտեմբերի 31-ին: 1325 բանաձևն ընդգծում է կանանց դերը հակամարտության լուծման, խաղաղարարական, խաղաղաշինական և բանակցային գործընթացներում, խիստ կարևորում է կանանց հավասար մասնակցությունը նշված բոլոր գործընթացներում՝ որպես անվտանգության և խաղաղության հաստատման կարևորագույն երաշխիք: Բանաձևն ընդգծում է կոնֆլիկտի՝ կանանց վրա ունեցած տարբերվող և առավել կործանարար ազդեցությունը: Բանաձևը կոչ է անում ՄԱԿ անդամ բոլոր պետություններին և դերակատարներին ձեռք առնել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ապահովելու կանանց և աղջիկների անվտանգությունը և հավասար մասնակցությունը որոշումների կայացման և բանակցային գործընթացներում:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տարադրամի փոխարժեքները՝ հուլիսի 25-ինԳուտերեշը ժամանել է ԴամասկոսՍաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենում հութիների դիրքերինՀայաստանից արտահանումը 2026թ․ հունվարից հունիս ամիսներինՎրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատումՀայաստանը ռուսական շուկան կորցնելու դեպքում կարող է զրկվել պանրի արտահանման եկամուտների 83%-իցՀայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026 թվականի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոնԱզատ մարդ կարելի է լինել ու էդպիսին մնալ նաեւ բերդի 3 մետրանոց խցում. Արմեն ջան, էս էլ կանցնի. ծնունդդ շնորհավորՉինաստանը կօգնի Պակիստանին միջնորդել Իրանի և Միացյալ Նահանգների միջևԿարո՞ղ է Հայաստանը ԵԱՏՄ-ում քննարկել Ռուսաստան արտահանման սահմանափակումները․ ԵՏՀ կարգերըԹրամփը հաստատել է, որ Նեթանյահուի այցը ԱՄՆ կկայանա հաջորդ շաբաթԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն ԿենտրոնումԱրմավիրում բանակի քեֆն ավարտվել է կրակոցներով․ 17-ամյա տղան կրակել է հոր ատրճանակիցՄուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվելՈւկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցերԿդադարեցվի գազամատակարարումը. հասցեներՈ՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ» Քպ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»Tesla-ի շահույթը նվազել է Ինչու է խնձորը համարվում ամենաօգտակար մրգերից մեկը․ առողջությանը նպաստող հիմնական հատկություններըԻնչու է ընտանի կենդանի պահելը կարևոր․ դրական ազդեցությունը ընտանիքի և մարդու կյանքի վրաՉինաստանն ու Ռուսաստանը ռազմական աջակցություն չեն ցուցաբերում Իրանին․ ԹրամփԹուրք օդաչուները կվերապատրաստվեն Մեծ ԲրիտանիայումԱՄՆ-ն և Չինաստանը շարունակում են առևտրային բանակցություններըՀԱՊԿ-ում քննարկվել են սահմանային անվտանգության և հակաահաբեկչական համագործակցության հարցերըՀամաշխարհային բանկը կարևորել է ներդրումների աճը զարգացող տնտեսություններումԿանադան ներդրումներ է կատարում արհեստական բանականության զարգացման ոլորտումԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչՄԱԿ-ը կոչ է անում ուժեղացնել երիտասարդների մասնակցությունը հասարակական կյանքինՈստիկանները բացահայտել են թմրամիջոցի ապօրինի պահման հերթական դեպքըԵՄ-ն շարունակում է աջակցությունը ՈւկրաինայինՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում ընդլայնել մշակութային ժառանգության պահպանության ծրագրերըՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելԵրգիծական պիեսում հարևաններն են՝ տարբեր առիթներով վիճում են, սակայն միշտ էլ գտնում են նաև երկխոսելու, միմյանց նկատմամբ բարի լինելու ձևեր, առիթներ Եվրոպայում ուժեղ շոգի ֆոնին խստացվում են առողջապահական միջոցառումներըԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելԵթե Ռուսաստանը կրկին դառնա ԽՍՀՄ, ԱՄՆ-ը ստիպված կլինի դիմակայել նաև Չինաստանին. ԶելենսկիԳագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Այս կենդանակերպի նշանները տիեզերքի կողմից սև ցուցակում են հայտնվել մինչև ձմռան սկիզբ Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան շարունակում է մնալ ԵՄ-ին անդամակցելու ուղու վրաՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը թռիչք է կատարել Սև ծովի վրայով Ռուսաստանի սահմանի երկայնքովԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot» հրթիռներ Ադրբեջանը քննադատել է ԱՄՆ-ում հայ գերիների վերաբերյալ քննարկված նախաձեռնությունները Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի առաջարկներին Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալՊեսկով. Թրամփը անկեղծ է Ուկրաինայում հակամարտության լուծումներ գտնելու իր ցանկության մեջ
Ամենադիտված