Ադրբեջանը ներկայացրել է ԼՂՀ կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը
Ադրբեջան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը պաշտոնական Բաքուն ներկայացրել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի անդամներին:
Ինչպես տեղեկացնում է minval.az-ը, հրապարակված փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանը նախկինի պես հակված է հակամարտության լուծումը տեսնել քաղաքական ճանապարհով ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա՝ հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Որպես քայլերի հաջորդականություն նշվել է, թե առաջին քայլը պետք է լինի հայկական զորքի դուրսբերումը Ղարաբաղից և Ղարաբաղի փոխանցումն Ադրբեջանի կազմ, որից հետո Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքների խաղաղ գոյակցությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)