«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դժգոհ է շրջակա միջավայրի ոլորտում կառավարության քայլերից
Հասարակություն
ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դժգոհ է շրջակա միջավայրի ոլորտում կառավարության կողմից իրականացվող քայլերից:
Խմբակցությունը Շրջակա միջավայրի նախարարության վերաբերյալ հարցապնդում է ներկայացրել, որը դեկտեմբերի 4-ի նիստում ներկայացրեց խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը:
«Էկոլոգիական անվտանգությունը մարդու կենսական, կարևոր էկոլոգիական շահերի պաշտպանվածության վիճակն է, ամենից առաջ նրա իրավունքը՝ ունենալու կյանքի համար մաքուր, առողջ, բարենպաստ շրջակա, բնական միջավայր: Կառավարության ծրագրում նշված ուղղություններից ոչ միայն ոչ մեկը չի արվում, այլև, կարելի է ասել, հաճախ արվում է ուղիղ հակառակը: Ասում եք՝ կառավարության քաղաքականությունը հանքարդյունաբերության ոլորտում ուղղված է թափանցիկության, հանրության առջև բարձր հաշվետվողականության ապահովմանը, սակայն այդպես էլ անկատար մնաց իրական շահառուների բացահայտման գործընթացը: Ձեր ամբողջ պատասխանի մեջ տպավորություն է, որ կառավարությունը չի պատկերացնում բնապահպանական խնդիրները և դրանք փոխարինում է տնտեսական խնդիրներով»,- ասաց Թանդիլյանը:
Մանե Թանդիլյանը նշեց, որ իրենց չի բավարարել հարցապնդմանը կառավարության ներկայացրած պատասխանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն