Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Ռուսաստանի Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի պատվիրակությանը
Հասարակություն
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է աշխատանքային քառօրյա այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի ռեկտոր, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պանչենկովի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այցի հիմնական նպատակն էր ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի միջև համաձայնագրի ստորագրումը: Այն ներառում է համատեղ կրթական և գիտական ծրագրերի իրականացում, համախմբել կողմերի գիտական և մանկավարժական ներուժը, իսկ քաղաքացիական պաշտպանության ոլորտում բարձրակարգ մասնագետներ պատրաստելու համար արդյունավետ համակարգ ստեղծելու հնարավորություններ:
Ողջունելով հյուրերին՝ Ֆելիքս Ցոլակյանն իր խոսքում ընդգծեց երկկողմ համագործակցությունը զարգացնելու ներուժի առկայությունն ու անհրաժեշտությունը, կարևորելով՝ ձևավորված հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի հետագա ակտիվացումը: Ըստ նախարարի՝ բուհերի միջև փորձի փոխանակումը կդառնա ամուր հիմք՝ գործնական համագործակցության համար:
Զրուցակիցները քննարկեցին համատեղ աշխատանքների ընթացքը և փոխգործակցության ընդլայնման ուղղությունները: Վիկտոր Պանչենկովն էլ իր հերթին կարևորեց համաձայնագրի կնքումը՝ երկու կողմերին մաղթելով արդյունավետ համագործակցություն:
Աշխատանքային քառօրյա այցի ընթացքում պատվիրակությունը կունենա հանդիպումներ ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանի հետ, կլինեն Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, 911-ծառայությանում, հանդիպում կունենան Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի անձնակազմի հետ, կլինեն նաև Հայ-Ռուսական հումանիտար կենտրոնում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն