Չեմպիոնությունը հեշտ չտրվեց. Մալխաս Ամոյան
Սպորտ
Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը մեծ ձեռքբերում է համարում առաջին անգամ երկիր չեմպիոն դառնալը:
«Մեծահասակների առաջնությանը մասնակցում էի առաջին անգամ և լավ նախապատրաստական փուլ էի անցել: Չեմպիոնությունը հեշտ չտրվեց, քանի որ մրցակիցներս լուրջ և ուժեղ ըմբիշներ էին»,-լրագրողների հետ զրույցում ասաց մարզիկը:
Ամոյանի խոսքով` իր համար դժվար կլինի քաշ գցել և ուրիշ քաշային կարգում պայքարել Օլիմպիական խաղերի ուղեգրի համար:
Մալխաս Ամոյանն աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնությունների հաղթող է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն